Լրահոս

22.04.2013 16:38


ԱԻ նախարարությունը հայտարարում է մրցույթ

ԱԻ նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ ԱԻ նախարարությունը սեփականության իրավունքով (ՀՀ կառավարությունը` համապատասխան որոշմամբ) մրցույթում հաղթողին (այսուհետ` Կառուցապատող) հանձնելու է «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային ծառայության օգտագործմանը հանձնված ք. Երևան, Աճառյան 54 հասցեում գտնվող շենքը և այդ շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասը (հողամաս` 7584,66 քմ, 4 հարկանի շենք` 1292,3 քմ, նկուղ` 170 քմ, օժանդակ շինություն` 400 քմ), որը գնահատվել է լիցենզավորված կազմակերպությունների կողմից և ընդհանուր արժեքը կազմում է 399.240.000 ՀՀ դրամ:

Կառուցապատողը պետք է`
- վերակառուցի ՀՀ ԱԻՆ Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանը և բարեկարգի տարածքները` ըստ նշված պահանջների և տեխնիկական պայմանների.
- ՀՀ Կոտայքի մարզի Գետարգել գյուղում ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և փրկարարական ստորաբաժանումների տեղակայման համար կառուցի նոր տնակային շենք, վերակառուցի առկա շենքերն ու շինությունները, բարեկարգի տարածքները` նշված պահանջներին և տեխնիկական պայմաններին համապատասխան։

1) Կառուցապատողն իր միջոցների հաշվին, գլխավոր կապալի պայմանագրի և ամփոփ ֆինանսական հաշվարկի շրջանակներում իրականացնելու է`
ա. կառուցապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը,
բ. նախագծանախահաշվային փաստաթղթերի սահմանված կարգով համաձայնեցումը լիազոր մարմինների հետ,
գ. շինարարական համալիր աշխատանքների կատարումը,
դ. կառուցված և վերակառուցված շենքերի պետական գրանցումը.
2) կառուցապատման աշխատանքների ավարտման ժամկետ սահմանվելու է ոչ ավելի քան 16 ամիս` շինարարության թույլտվություն ստանալու օրվանից.
3) կառուցապատման աշխատանքների և գլխավոր կապալի պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում` շինարարության ինքնարժեքի ավելացման հետևանքով պետությանը հանձնվող աշխատանքների գնի ավելացման դեպքում նույն չափով ինքնաբերաբար ավելացվում է կառուցապատողին տրվող գույքի օտարման գինը` առանց որևէ լրացուցիչ գնահատման.
4) Կառուցապատողը նախկինում պետք է կատարած լինի նման աշխատանքներ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել`
1) ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչություն` 31-77-48.
2) ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչություն` 31-78-33.
3) ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն` 31-77-39:

Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են` 
1) ՀՀ ԱԻՆ քարտուղարություն` մինչև 2013 թ. մայիսի 8-ը ներառյալ.
2) մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանին ուղղված գրությամբ` փակ ծրարով կցելով կառուցապատման նախագծանախահաշվային և այլ փաստաթղթեր:

Այս խորագրի վերջին նյութերը