Աջափնյակում ՀՀԿ կողմնակիցները ծեծի են ենթարկել Կոնգրեսի ակտիվիստին (տեսանյութ)
Աջափնյակի Սիլիկյան թաղամասում ծեծի են ենթարկել Հայ ազգային կոնգրեսի քարոզարշավն իրականացնող ակտիվիստներին:
«Երբ Կոնգրեսի մի քանի աղջիկներ Ալիկի հետ (Ալեքսանդրը Կոնգրեսի Աջափնյակի տարածքային կառույցի ակտիվիստներից է) դռնեդուռ քարոզչություն էին իրականացնում, մի քանի 16-17 տարեկան տղաներ մոտեցան, սկսեցին վիրավորել, քաշքշել, թե դուք այստեղ անելիք չունեք, գնացեք այստեղից: Երբ Ալիկը փորձեց հետ մղել նրանցից մեկին, թաղից մի քանի հոգի, այդ թվում՝ ավելի տարեցները, վազելով մոտեցան, Ալիկին տարան շենքի անկյունը, որտեղից փախչել հնարավոր չէ, եւ սկսեցին ոտքերով հարվածել նրա գլխին»,–պատմեց մեր զրուցակիցը: Հարձակվողները հայտարարել են, թե իրենք թաղում հայտնի «Պզեի ախպերներն են», ու եթե հարցեր կան, կարող են Պզեին դիմել: Պզեն, տեղի բնակիչների պատմելով, ՀՀԿ-ական պաշտոնյա է, ում անձը, սակայն, դեռ չի պարզվել:
Մեր զրուցակցի խոսքով՝ տուժած ակտիվիստի գլխից առատ արյուն էր հոսում, մի քանի րոպե անց ժամանած շտապ օգնության մեքենան նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գլխի վերքի վրա կար է դրվել:
Ակտիվիստները նաեւ ոստիկանություն են կանչել, սակայն ոստիկանությունը դեպքի վայր չի ժամանել: Այժմ ակտիվիստների մի մասը ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում է, որոշներն էլ գնացել են հիվանդանոց՝ Ալիկին տեսության:

Աղբյուրը՝ http://ilur.am/news/view/12567.html