Լրահոս

23.04.2013 08:25


Հայ ուսանողները դիմել են Թբիլիսիի պետական համալսարանի տեկտորին

Հայ ուսանողները դիմել են Թբիլիսիի պետական համալսարանի տեկտորին

«Վրաստանի Հայ Համայնք»-ի Ուսանողական Միության նախաձեռնությամբ Ի. Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները խնդրանքով դիմեցին ռեկտորին, որպեսզի վերջինս ապրիլի 24 – ին հայազգի ուսանողներին ազատի դասախոսություններից:
«Մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրանքով դիմում ենք ձեզ, որ վերոնշյալ օրը (ըստ գործող օրենսդրության, «Վրաստանի Սահմանադրություն» 7–րդ հոդված, 19–րդ հոդված, էջ 1, էջ 3, 38–րդ հոդված էջ 1, 39–րդ հոդված, «Աշխատանքային օրենսգիրք» 20–րդ հոդված էջ 2) Ի. Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի հայազգի ուսանողները ազատվեն դասերից, իսկ բաց թողնված ժամերը համարվեն հարգելի: Նմանապես խնդրում ենք, որպեսզի հաշվի առնեք այս օրվա կարեւորությունը հայազգի ուսանողների համար, եւ այն դեպքում, եթե ապրիլի 24–ը համընկնի որեւէ քննության հետ, թույլ տաք նրանց տվյալ  քննությունը տեղափոխել քննության կենտրոնին հարմար ցանկացած օր»,–ասվում է դիմումում:
Դիմումը ստորագրում է  250–ից ավելի ուսանող: Հարկ է նշել, որ այս նախաձեռնությանը աջակցություն հայտնեցին նաեւ սույն համալսարանի ազգությամբ վրացի ուսանողները:
«Վրաստանի Հայ Համայնք» -ի մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը