Բաց նամակ. «Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները պահանջում են լքել տունը և ապաստարան խնդրել բարեկամներից»
Արտակարգ իրավիճակների նախարարությանը,
Կապանի քաղաքապետին,
Սյունիքի մարզպետին
2012թ. օգոստոսի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից և հետցնցումներից վնասվել էր Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 104 տունը, և ստեղծվել էր վթարային իրավիճակ: Քաղաքապետարանի և մարզպետարանի կողմից կազմված հանձնաժողովը եղել է տեղում և ծանոթացել իրավիճակին (խորհուրդ են տվել շտապ ազատել տունը): Կատարել են ուսումնասիրություն, և կազմվել է արձանագրություն, բայց մինչ օրս ոչ մի գրավոր պատասխան չեք ստացել: Վերջին օրերին տեղի ունեցած երկրաշարժերի հետցնցումներից տեղի է ունեցել տան հիմնական պատի փլուզում, և տունը հիմա գտնվում է ծայրահեղ վթարային վիճակում: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները պահանջում են լքել տունը և ապաստարան խնդրել բարեկամներից: Խնդրում եմ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: Ընտանիքը բաղկացած է 6 մարդուց և չունի նյութական միջոցներ այլ բնակարան ձեռք բերելու համար:

Բարաբաթում թաղամասի 104 տան բնակիչներ