Լրահոս

23.04.2013 19:15


Հրամանատար Մազմանովի եղբոր աղջիկը միայնակ ապրում է կաթոցների տակ

Հրամանատար Մազմանովի եղբոր աղջիկը միայնակ ապրում է կաթոցների տակ

Ցավոք, վերջին շրջանում մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրու ժամանակավոր կացարաններում և խարխուլ տնակներում ապրող ընտանիքների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու Վ. Սարգսյան փողոցի հարակից տնակային ավաններից մեկում հանդիպեցին նման ևս մի ցավալի դեպքի: 83-ամյա Փեփրոն Սարգսյանը մի տարի է՝ ապրում է միայնակ (երկարատև հիվանդությունից հետո նրա երիտասարդ որդին մահացել է): Այն կացարանը, ուր նա ապրում է 88-ի երկրաշարժից ի վեր, ամբողջովին շարքից դուրս է եկել անձրևի կաթոցների պատճառով: Ավելացնենք, որ նա ավելի քան հայտնի զորավար Մազմանովի եղբոր աղջիկն է:

Առավել մանարամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

http://youtu.be/izJFU0PyHAY

 

Այս խորագրի վերջին նյութերը