Լրահոս

23.04.2013 11:02


Ինքնասպանության սպառնալիք

Ինքնասպանության սպառնալիք

Ապրիլի 22-ի ժամը 13:48-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Աթոյանից ահազանգ է ստացվել, որ նա սպառնում է ինքնասպանություն գործել՝ կտրելով երակները, անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1982թ. ծնված Ն. Աթոյանը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:

Դեպքի վայրում են գտնվել  շտապօգնության ծառայության աշխատակիցները, ովքեր Ն. Աթոյանին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը