Լրահոս

23.04.2013 19:05


«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է իր գործունեությունը

«Օգնիր եղբորդ»  նախաձեռնությունը շարունակում է իր գործունեությունը

«Օգնիր եղբորդ»  նախաձեռնությունը շարունակում է իր գործունեությունը` աջակցության ծրագրեր իրականացնելով Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հաստատված մեր սիրիահայ հայրենակիցների համար:

Այսօր  սիրիական կրթական ծրագրով ուսուցում իրականացնող Կիլիկյան վարժարան էին այցելել «Օգնիր եղբորդ»  նախաձեռնության պատասխանատուներ Վահան Հովհաննիսյանը, Լիլիթ Գալստյանը և  Խաչիկ Ջոզիկյանը: Կիլիկյան վարժարանում առաջինից  իններորդ   դասարաներում սովորում են շուրջ երեք հարյուր սիրիահայ երեխաներ:

Նախաձեռնության անդամները վարժարան էին այցելել կրթական գործընթացին ծանոթանալու, ինչպես նաև խոստացված նվերը աշակերտներին փոխանցելու համար: «Օգնիր եղբորդ»  նախաձեռնությունը  Կիլիկյան վարժարանի բոլոր աշակերտներին նվիրեց  «Մեծն Ներսես»՚ բարեգործական հիմնադրամի կողմից հատկացված «Toms» սպորտային կոշիկներ` խոստանալով ապագայում ևս անակնկալներով ուրախացնել վարժարանում իրենց կրթությունը շարունակող սիրիահայ երեխաներին  և  մշտապես ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները:

«Օգնիր եղբորդ»  նախաձեռնող  խումբ

Այս խորագրի վերջին նյութերը