Լրահոս

23.04.2013 12:33


Վարդան Սեդրակյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է

Վարդան Սեդրակյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի վճռաբեկ բողոքը ապրիլի 16-ին վերադարձվել է:

Հիշեցնենք, որ Վ. Սեդրակյանի պաշտպանը բողոքարկում էր իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումները:

Վ. Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու համար, գործով նախաքննությունն ավարտվել է և շուտով կուղարկվի դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը