ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի ուղերձը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ
«Սիրելի հայրենակիցներ Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում է ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս առումով հայության կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը, ով գլուխ է խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջեւ, հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը' անել հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության միջազգային ճանաչման ուղղությամբ: 1890-1923թթ-ին Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման եւ հայրենազրկման ծրագիր: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտի եւ երբեք չի մոռանա յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ անկյունում էլ լինի: Հակառակ Օսմանյան կայսրության եւ թուրքական նոր իշխանությունների երկար տարիների հրեշավոր ծրագրի, հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը: Մաքառեց եւ 20-րդ դարն ամփոփեց պատմական հայրենիքի մի հատվածի վրա անկախ պետականության հաստատմամբ: Թուրք-ադրբեջանական հակահայ ընդհանուր ծրագրից եռամիասնության' Հայաստան, Արցախ, Սփյուռք շնորհիվ, ազատագրվեց Արցախը, եւ որպես անկախ պետություն մայր Հայաստանի հետ, ձերբազատվելով ցեղասպանության բարդույթից, հպարտորեն քայլում է 21-րդ դարի ընթացքի հետ:
Այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին մեր առջեւ բացվել են պատմական ճշմարտության վերականգնման հորիզոնները եւ անմեղ զոհերի հիշատակը, թափված արյունն ու կորսված հայրենիքը մեզ միասնության են կոչում: Ցեղասպանության զոհերի հիշատակն ու կորցրած հայրենիքի ցավը մեզանից պահանջում է լինել ուժեղ եւ հզոր: Հայոց պետականության հզորացումը միլիոնավոր զոհերի պահանջն է ու ցեղասպանության պատասխանը: Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի ու անկախացած Արցախի համար մարտնչած հայորդիների նոր սերունդն է արդեն հպարտորեն քայլում' հավաստիացնելով, որ պահպանելու է ձեռքբերումները եւ շարունակելու է պահանջատիրական իր պայքարը: Պայքար, որի դրոշը հավատն է սեփական ուժերի հանդեպ եւ որի ուժը համայն հայության միասնությունն է:
Միասնությամբ մենք կհասնենք մեր համազգային բոլոր խնդիրների լուծմանը:
Մեր միասնությամբ մենք կբացառենք ոճրագործության կրկնությունը: Միասնությամբ մենք կպաշտպանենք աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հային: Ուրեմն, միասնությամբ ոգեկոչենք ցեղասպանության զոհերի հիշատակն ու հզորացնենք մեր երկիրը՝ համայն հայության հայրենիքը, հանուն պատմական ճշմարտության վերականգնման, հանուն Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման ու տարածքային փոխհատուցման: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան»։
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի ուղերձը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ
«Սիրելի հայրենակիցներ
Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում է ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը:
Այս առումով հայության կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը, ով գլուխ է խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջեւ, հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը' անել հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության միջազգային ճանաչման ուղղությամբ:
1890-1923թթ-ին Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման եւ հայրենազրկման ծրագիր:
Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտի եւ երբեք չի մոռանա յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ անկյունում էլ լինի:
Հակառակ Օսմանյան կայսրության եւ թուրքական նոր իշխանությունների երկար տարիների հրեշավոր ծրագրի, հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը: Մաքառեց եւ 20-րդ դարն ամփոփեց պատմական հայրենիքի մի հատվածի վրա անկախ պետականության հաստատմամբ: Թուրք-ադրբեջանական հակահայ ընդհանուր ծրագրից եռամիասնության' Հայաստան, Արցախ, Սփյուռք շնորհիվ, ազատագրվեց Արցախը, եւ որպես անկախ պետություն մայր Հայաստանի հետ, ձերբազատվելով ցեղասպանության բարդույթից, հպարտորեն քայլում է 21-րդ դարի ընթացքի հետ:
Այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին մեր առջեւ բացվել են պատմական ճշմարտության վերականգնման հորիզոնները եւ անմեղ զոհերի հիշատակը, թափված արյունն ու կորսված հայրենիքը մեզ միասնության են կոչում:
Ցեղասպանության զոհերի հիշատակն ու կորցրած հայրենիքի ցավը մեզանից պահանջում է լինել ուժեղ եւ հզոր: Հայոց պետականության հզորացումը միլիոնավոր զոհերի պահանջն է ու ցեղասպանության պատասխանը:
Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի ու անկախացած Արցախի համար մարտնչած հայորդիների նոր սերունդն է արդեն հպարտորեն քայլում' հավաստիացնելով, որ պահպանելու է ձեռքբերումները եւ շարունակելու է պահանջատիրական իր պայքարը: Պայքար, որի դրոշը հավատն է սեփական ուժերի հանդեպ եւ որի ուժը համայն հայության միասնությունն է:
Միասնությամբ մենք կհասնենք մեր համազգային բոլոր խնդիրների լուծմանը:
Մեր միասնությամբ մենք կբացառենք ոճրագործության կրկնությունը:
Միասնությամբ մենք կպաշտպանենք աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հային:
Ուրեմն, միասնությամբ ոգեկոչենք ցեղասպանության զոհերի հիշատակն ու հզորացնենք մեր երկիրը՝ համայն հայության հայրենիքը, հանուն պատմական ճշմարտության վերականգնման, հանուն Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման ու տարածքային փոխհատուցման:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ,
Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան»։