Լրահոս

23.04.2013 13:45


Բացահայտվել է սոցիալական կայքի օգտատերերի անահատական էջերին տիրացած անձի ինքնությունը

Բացահայտվել է սոցիալական կայքի օգտատերերի անահատական էջերին տիրացած անձի ինքնությունը

Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է այն անձը, ով ապօրինի տիրանացել է «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի 2 օգտատերերի անհատական էջերին և դրանք անվանափոխել:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ վարչությունում 2013թ. փետրվարի 18-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2013թ. հունվարի 22-ին «Nar» անհատական էջի օգտատերը «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում Հ. Ներսիսյանի հետ ունեցած նամակագրության ընթացքում հայտնել է, որ կկոտրի նրա անհատական էջը, եթե վերջինս հրաժարվի ընդունել ընկերանալու իր հրավերը:
Հետագայում Հ. Ներսիսյանը, չկարողանալով մուտք գործել իր անհատական էջ, նկատել էր, որ այն անվանափոխված է:

Բացի այդ, պարզվել էր նաև, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձն ապօրինի տիրացել է նաև Հ. Ներսիսյանի ընկերոջ` Ս. Համբարձումյանի` «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի անհատական էջին:

Հանցագործության բացահայտմանն ուղղված միջոցառումներից պարզվել է, որ «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի վերոնշյալ անհատական էջերին տիրացել է Ն. Գրիգորյանը, ով օգտագործել է ընկերոջ` Գ. Հակոբյանի համակարգիչը:
Նախաքննության ընթացքում Ն. Գրիգորյանը խոստովանել է կատարած արարքը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Այս խորագրի վերջին նյութերը