Լրահոս

23.04.2013 13:53


Այս նախագահական ընտրությունների հետ կապված՝ լրագրողների իրավունքների խախտման դեպքերն ավելացել են

Այս նախագահական ընտրությունների հետ կապված՝ լրագրողների իրավունքների խախտման դեպքերն ավելացել են

2013թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում լրագրողների իրավունքների խախտման դեպքերն ավելացել են։ Այս մասին ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նա նշել է, որ լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 2 դեպք է գրանցվել, ճնշումների 13 և տեղեկություն ստանալուն ու տարածելուն խոչընդոտելու՝ 3 դեպք։ Ի դեպ, այս դեպքերը հիմնականում առնչվում են 2013թ. փետրվարի 18–ի նախագահական ընտրություններին։

–Երբ ընտրությունների ժամանակ սրվում է ներքաղաքական իրավիճակը, լրատվամիջոցների վրա ճնշումներն ավելանում են,–ասել է Ա. Մելիքյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը