Չեչնիայի ղեկավարը «ծեծել» է նախարարին՝ հարվածներ հասցնելով նրա ծնոտին
Չեչնիայի ղեկավարը գտել է, թե ինչպես իր հանրապետության նախարարներին հարկադրի էլ ավելի արդյունավետ աշխատել։ «Russia Today»-ը գրում է, որ Ռամզան Կադիրովը ծնոտին հասցված հարվածներով «պատժել» է սպորտի և ֆիզիկական կուլտուրայի նախարար Սալամբեկ Իսմայիլովին։ Նախագահը նախարարին բառի բուն իմաստով ռինգ է կանչել նախարարության շենքն անմխիթար վիճակում թողնելու համար։ Սոցիալական կայքի իր էջում Կադիրովն այնուհետ գրել է.
«Ինչպես և խոստացել էի, ռինգում դաստիարակչական զրույց ունեցա նախարարի հետ։ Մեր երկխոսության ընթացքում ես թեթևակի աջից և ձախից մատներով (ավելի ճիշտ՝ բռունցնքերով) բացատրեցի նրան, որ պետք է գլխով աշխատել։ Իր սխալները նախարարը սկսել էր ուղղել արդեն այսօր երեկոյան, դրա համար էլ ես նրան այդուհանդերձ թույլ տվեցի սաղավարտ կրել։ Չէ՞ որ նա վաղը աշխատանքի պետք է գնա»։
Նախարարի ու նախագահի բռնցքամարտին հետևել են Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (ով աշխատանքային այցով գտնվում էր Չեչնիայում) և նրա չեչեն պաշտոնակիցը։
«Պատժի նման ձևին կարժանանա՞ նաև Չեչնիայի սոցիալական հարցերի նախարարը, պարզ կլինի վաղվա խորհրդակցությունից հետո»,–ասել է Կադիրովը։
Ի դեպ, Ռամզան Կադիրովը բռնցքամարտի վարպետ է և գլխավորում է Չեչնիայի բռնցքամարտի ֆեդերացիան։

7or.am