ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Հանդիպմանը Օ. Պավլյուկը տեղեկացրեց, որ մայիսի 1-ին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությունը՝ Երեւանի ավագանու ընտրություններին հետեւելու համար: Առաքելության կազմում ընդգրկված կլինեն նաեւ ԵՄ համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Այցի ընթացքում դիտորդական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարությունում, ԿԸՀ-ում, հանդիպումներ են նախատեսվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց հայկական կողմի հրավերն ընդունելու համար եւ ողջունեց դիտորդների առաջիկա այցը: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում նախատեսվող միջոցառումներին:
Ա. Գեւորգյանը նշեց, որ հունիսին Երեւանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը, այնուհետեւ կհրավիրվի միջազգային համաժողով՝ նվիրված տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության խնդիրներին, իսկ աշնանը նախատեսվում է ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպում Երեւանում: ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանը զրուցակիցները փոխգործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու լավ հնարավորություն համարեցին:
Կողմերը քննարկեցին նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի հետագա բարեփոխումներին առնչվող հարցեր: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ առաջիկա բարեփոխումները վերաբերելու են համայնքների խոշորացման, ֆինանսական համահարթեցման, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ընդլայնման, ավագանու ինստիտուտի ամրապնդման, համայնքային ծառայության համակարգի կատարելագործման ուղղություններին: Նա նշեց, որ այդ գործընթացում Հայաստանն ակնկալում է նաեւ ԵԽ գործընկերների աջակցությունը: Oլեքսանդր Պավլյուկը հավաստիացրեց, որ Եվրախորհուրդը կարեւորում է ոլորտում բարեփոխումների իրականացումը եւ կառույցի անունից աջակցության ու սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց:
Հայաստան կժամանի ԵԽ դիտորդական առաքելությունը
ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:
Հանդիպմանը Օ. Պավլյուկը տեղեկացրեց, որ մայիսի 1-ին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությունը՝ Երեւանի ավագանու ընտրություններին հետեւելու համար: Առաքելության կազմում ընդգրկված կլինեն նաեւ ԵՄ համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Այցի ընթացքում դիտորդական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարությունում, ԿԸՀ-ում, հանդիպումներ են նախատեսվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց հայկական կողմի հրավերն ընդունելու համար եւ ողջունեց դիտորդների առաջիկա այցը:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում նախատեսվող միջոցառումներին:
Ա. Գեւորգյանը նշեց, որ հունիսին Երեւանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը, այնուհետեւ կհրավիրվի միջազգային համաժողով՝ նվիրված տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության խնդիրներին, իսկ աշնանը նախատեսվում է ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպում Երեւանում: ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանը զրուցակիցները փոխգործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու լավ հնարավորություն համարեցին:
Կողմերը քննարկեցին նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի հետագա բարեփոխումներին առնչվող հարցեր: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ առաջիկա բարեփոխումները վերաբերելու են համայնքների խոշորացման, ֆինանսական համահարթեցման, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ընդլայնման, ավագանու ինստիտուտի ամրապնդման, համայնքային ծառայության համակարգի կատարելագործման ուղղություններին: Նա նշեց, որ այդ գործընթացում Հայաստանն ակնկալում է նաեւ ԵԽ գործընկերների աջակցությունը:
Oլեքսանդր Պավլյուկը հավաստիացրեց, որ Եվրախորհուրդը կարեւորում է ոլորտում բարեփոխումների իրականացումը եւ կառույցի անունից աջակցության ու սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: