Լրահոս

23.04.2013 15:34


ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորի վրա կրակել են. նա վիրավոր է, կա նաև մեկ զոհ

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորի վրա կրակել են. նա վիրավոր է, կա նաև մեկ զոհ
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 23-ի՝ ժամը 13։00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի հատկանիշներով:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Քավոր Հարութ մականունով Հարություն Խաչատրյանը Ազգային ժողովի ԲՀԿ–ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորն է, իսկ Շեկո մականունով Արտյոմ Կարապետյանը՝  նրա մերձավոր շրջապատից: 

Այս խորագրի վերջին նյութերը