Լրահոս

23.04.2013 15:49


Շիրակի մարզի դատախազ. «Վարդան Ղուկասյան չէ, ով ուզում է լինի, անպատիժ չի մնալու»

Շիրակի մարզի դատախազ. «Վարդան Ղուկասյան չէ, ով ուզում է լինի, անպատիժ չի մնալու»

Գյումրիում  հնչած կրակոցներից հետո տարբեր անուններ են շրջանառվում՝ այդ թվում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատից: Պատճառը, հավանաբար, այն է, որ Ղուկասյանի եղբոր որդին եւ նշված անձանցից՝ վիրավորներից Քավոր Հարութի որդին, որոշ ժամանակ առաջ վիճաբանել են:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ ձերբակալությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: Շիրակի մարզի դատախազը այս պահին գտնվում է Երեւան-Գյումրի ճանապարհին, նա վերադառնում է Գյումրի:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Կ. Շահբազյանն ասել է. 

«Հասնում եմ արդեն Գյումրի: Ես ՊՆ-ում խորհրդակցության էի: Կարող եք միայն հրապարակել, որ անպատժելիություն չեմ թողնելու: Անուններ, ձերբակալվածներ չեմ կարող ասել, զբաղվում են, աշխատում են: Բայց ասեմ՝ իմ օրոք նման բան չի լինելու»:

Հարցին, թե որոշ լրատվամիջոցներ դեպքի հետ կապված շրջանառում են նաեւ Վարդան Ղուկասյանի անունը` մասնավորապես հիշատակելով  եղբոր որդու անունը, Կ. Շահբազյանը արձագանքել է.

«Վարկածներ են, այո´, նման վարկածներ կա: Բայց գրեք՝ ով ուզում է լինի: Վարդան  Ղուկասյան չէ, եթե դատախազի բարեկամներն էլ որ լինեն, խոստանում եմ, որ անպատիժ չեմ թողնելու»: 

Այս խորագրի վերջին նյութերը