Ես` Արման Ռաֆաելի Հարությունյանս /ծնված`1981թ.,մարտի 29/ 6 տարեկան հասակում, մանկապարտեզի ուսուցչուհու ձեռքի հարվածի հետևանքով, կուրացել եմ: Սկզբում աչքս այտուցվել էր, հետո աստիճանաբար սկսեցի վատ տեսնել, այնուհետև աջ աչքս ամբողջովին կուրացավ: Բժիշկները ախտորոշեցին գլաուկոմա: 1989թ. Երևանում վիրահատեցին, 1998թ. Մոսկվայում, սակայն ոչ մի արդյունք: Բացի դա, տարիներ անց նաև մյուս աչքս կուրացավ: Ունեմ առաջին կարգի հաշմանդամի կարգավիճակ և ստանում եմ ընդամենը 18 000 ՀՀ դրամ: Չեմ աշխատում, գտնվում եմ ֆինանսապես վատ վիճակում: Չնայած իմ վերը նշված կարգավիճակի՝ ես կարողացա գրավել իմ ներկայիս կնոջ սիրտը, ով հաշվի չառնելով իմ կույր լինելը, համաձայնեց ամուսնանալ ինձ հետ: Ունեմ մեկ որդի`1 տարեկան, ում երազում եմ իմ աչքերով տեսնել: Տարիներ շարունակ ապրել եմ` աղոթելով Աստծուն և հավատացել, որ կգա մի օր, և ես նույնպես կրկին կտեսնեմ արևի լույսը, իմ սիրելի կնոջը և մեր սիրո պտղին` որդուս: Եվ ի ուրախություն ինձ՝ Գերմանիայի բժիշկները /մինչ այդ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո/ տեղեկացրեցին, որ կարող են վերականգնել կորցրած տեսողությունս: Սակայն չեմ կարողանում անհրաժեշտ գումարը հավաքել և մեկնել երազանքիս իրականացման ետևից: Հարգելի հայրենակիցներ, քաղաքական և պետական գործիչներ, ինչպես նաև բարերարներ, հայցում եմ Ձեր օգնությունը: Խնդրում եմ օգնեք ինձ վերականգնել իմ տեսողությունը, քանի որ իմ վերջին հույսը Դուք եք: Օգնության համար գումարը խնդրում եմ փոխանցել Ինեկոբանկի Երևանի մասնաճյուղի հետևյալ հաշվեհամարներին.
2051252553771020 USD
2051252553771001 AMD
2051252553771040 EUR
Այլ երկրներից՝ 20512 52553771020 USD, 20512 52553771040 EUR հաշվեհամարներին:
Ցանկության դեպքում կարող եք նաև զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` /094/ 00 44 05
«Դիմում եմ բոլոր բարի մարդկանց»