ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Վալերի Բուայեի հետ
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեի հետ, ով նաեւ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է:
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա բազմակողմ հարաբերությունները, շնորհակալություն հայտնեց պատգամավորին՝ նշելով, որ ուրախությամբ հյուրընկալում են մի անձնավորության, որն իր մոտեցումներով եւ գործունեությամբ ցույց է տվել, թե ինչ վերաբերմունք ունի Ֆրանսիան Հայաստանի նկատմամբ:
Վալերի Բուայեն շնորհակալություն հայտնեց խորհրդարանի իր գործընկերներին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան, եւ իր համար Հայաստանն արդեն հարազատ ընտանիք է: Նա նշեց, որ եկել է Երեւան՝ հայերի հետ միասին ոգեկոչելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
Պատգամավոր Բուայեն նաեւ տեղեկացրեց, որ Ֆրանսիայում ստեղծել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամական խումբ, որի գործունեությանը մասնակցում են նաեւ Ֆրանսիայի նախկին պատգամավորներ: Նա հույս հայտնեց, որ ԼՂՀ-ի հետ բարեկամությունն արդյունավետ կլինի եւ կնպաստի նաեւ այլ ոլորտներում գործակցության ամրապնդմանը:
Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Մարգարիտ Եսայանը, Խաչատուր Քոքոբելյանը, Կարինե Աճեմյանը, Մնացական Մնացականյանը ողջունեցին ֆրանսիացի պատգամավորի այցը Հայաստան ապրիլի 24-ի նախաշեմին եւ շնորհակալություն հայտնեցին նրան կատարած աշխատանքի, ինչպես նաեւ հայանպաստ գործունեության համար: Հայ պատգամավորները նաեւ վերահաստատեցին, որ անելու են ամեն բան՝ երկու երկրների միջեւ առկա բարեկամությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:
Վալերի Բուայեն ցավով նշեց, որ չնայած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին մերժվել է, սակայն Եվրախորհրդարանի պատգամավորների հետ միասին կստեղծեն մեկ այլ շրջանակ եւ իրենց ջանքերը կուղղեն հարցը կրկին բարձրացնելուն:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանի եւ Մարգարիտ Եսայանի առաջարկով հյուրին ներկայացվեց հայ երիտասարդ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի ծրագրի նախագիծը՝ նվիրված Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցման 850-ամյակին: Ներկայացվեց նաեւ ծրագրի վերաբերյալ 15 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմ: