ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ստորագրել է հրամանագիր Լեւոն Մնացականյանին ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լեւոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչեւ 2017 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։
Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար։
Նոր նշանակումներ Արցախում