iLur.am-ի լրագրողին հարվածել է ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանը
Նկարում պատկերված է այն անձնավորությունը, որը այսօր Տարոն Մարգարյանի հանդիպման ժամանակ հարձակվել է «ilur.am» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի վրա, քաշքշել նրան, հարվածներ տեղացրել, պատռել շորերը: Այս անձնավորությունը, ի դեպ, այսօր վերահսկում էր Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպման նկարահանումը եւ կազմակերպչական մյուս հարցերը:
Կայքից տեղեկանում ենք, որ այսօր ժամը 5 անց կեսի մոտ iLur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանը խմբագրության հանձնարարությամբ գնացել էր 8-րդ զանգվածի բակերից մեկը՝ լուսաբանելու Տարոն Մարգարյանի քարոզարշավը: Մի քանի տասնյակ մարդ էր հավաքված: Մեր լրագրողը սկսել է նկարահանումներ անել՝ երեխաների հետ զրուցել, թե ինչու են եկել, ում հրավերով, ինչ ակնկալիքով և այլն:
Բակում 11 համարի երթուղային գազել էր կանգնած, մեջը՝ դեղին փուչիկներ: Երբ սկսեցին փուչիկները բաժանել երեխաներին, Կարապետյանը սկսել է նկարահանել: Դեպքերի հետագա ընթացը ներկայացնում ենք մեր լրագրողի պատմելով.
«Մի երիտասարդ մոտեցավ՝ «ի՞նչ ես նկարում», ասացի՝ «ինչ որ տեսնում եմ», «երկար ե՞ս նկարելու», ասացի՝ «մինչեւ միջոցառման ավարտը»: Մի քանի հոգի էլ մոտեցան, մեկը թե՝ «ապեր, ստե մի նկարի, գնա ընդե, ծառերը նկարի», ասացի, որ օրենքով ինձ վերապահված գործն եմ անում (էդ ընթացքում շարունակելով նկարել գազելի շուրջ տեղի ունեցողը, բայց ոչ զրուցակիցներիս դեմքերը): Սա թե՝ «հիմի ուզում ես, մենք էլ մեր օրենքներով քո հետ վարվե՞նք»: Ասում եմ՝ ի՞նչ պետք է անեք, ես հրապարակային միջոցառում եմ լուսաբանում, որեւէ մեկի իրավունքը չեմ խախտում (խոսում եմ հնարավորինս գրական լեզվով, սրանց դիմելով «դուք»-ով):
Երբ տեսախցիկս պահեցի սրանց վրա, ավելի բորբոքվեցին: Էդ պահին մոտեցավ կապույտ վանդակավոր պիջակով ճաղատ մեկը (մենք արդեն պարզել ենք, որ հարվածողը Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու, «Տուրբո» մականունով հայտնի Աշոտ Պապայանն է-խմբ.), որ մինչ այդ համակարգում էր թաղի երեխեքի, Տարոն Մարգարյանին աղուհացով դիմավորել պատրաստվող աղջիկների «աշխատանքը», ու հայհոյելով սկսեց հարվածել: Նրան միացան մյուսները, սկսեցին քաշքշել, հարվածել: Էդ ընթացքում էն եմ հիշում, որ պիջակավորը գոռում էր՝ «խի եք հարամում արա մեր հացը, այ ռեվոլյուցյոներներ»:
Շեշտեմ, որ բակում մի քանի տասնյակից ավել մարդ էր հավաքված, այդ թվում՝ ոստիկանության մի բարձրահասակ մայոր, բայց որեւէ մեկը չփորձեց խանգարել սրանց: Երբ ակնոցս աչքերիցս ընկավ, ձեռքիցս նկարահանող սարքը խլեցին ու հանդարտվեցին, ամեն մեկը մի կողմի վրա գնաց: Մոտենում եմ մայորին, ասում ա՝ «նորմալ ա, ապեր ջան, հանգստացի, զանգել եմ ոստիկանություն»:
Քիչ անց մի քանի ջահել են մոտենում, թե՝ ապեր, արի մի կողմի վրա գնանք, ապարատդ տամ: Ասում եմ՝ ոչ մի տեղ չեմ գա, եթե ապարատիս տեղը գիտես, բեր: Գնաց:
Մի կին մոտեցավ, անունը՝ Ռուզան, թե՝ ո՞ւմ պատվերն ես կատարում, որ էս ժողովրդին հրահրում ես: Ասում եմ՝ տիկին, մորս տարիքի եք, մի հատ ինձ նայեք, ես չեմ եկել էստեղ, որ ինձ ծեծեն: Ի դեպ, էդ կինը հետո, արդեն Տարոնի ժամանելուց հետո, «բուն» միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ հարթակից՝ Մարգարյանին խնդրելով, որ մի քանի տարի էլ ղեկավարի՝ «էդ մե՛նք պետք է խնդրենք ձեզ, որ ղեկավարեք, ոչ թե դուք մեզնից ձայն պետք է խնդրեք»:
Իսկ մինչ այդ, մինչեւ Տարոնի ժամանելը քաղաքապետարանի աշխատողները սկսեցին գալ, մոտեցան, թե՝ ինչ ա եղել, էդ որ մի սադրիչն ա տենց բան արել («սարդիչը», կրկնեմ, դեպքից առաջ եւ հետո, հանդիպումն էր նախապատրաստում):
Սրանցից փողկապավոր մեկը մի քանի րոպե հետո մոտեցավ, ցելոֆանե (!) տոպրակի մեջ ապարատս վերադարձրեց: Մեջից բոլոր ֆայլերը, (ինչը սպասելի էր) ջնջված էին: Հարցնում եմ՝ բա ումի՞ց վերցրեցիք, ու՞ր են ոստիկանները՝ չգիտեն:
Ապարատովս նորից սկսեցի նկարել, ֆիքսեցի ինձ հարվածողի դեմքը, բոյով մայորին, ապարատս վերադարձնողին, տիկին Ռուզանին ու նրա գովքը Տարոն Մարգարյանին:
Էդ ընթացքում զանգ եկավ հեռախոսիս՝ Ջրվեժի ոստիկանապետ Գալստյանն էր: Ասեց՝ մոտեցի էդտեղ կանգնած ոստիկաններից մեկին, քո պրոբլեմների մասին պատմիր: Ասում եմ՝ պարոն, ինչ պրոբլեմ, ինձ ծեծել են հարյուր մարդու աչքի առաաջ, ոստիկանության մայորի աչքի առաջ, հիմա էլ տասնյակ ոստիկաններ են էստեղ կանգնած, ե՞ս մոտենամ: Անջատեցի հեռախոսը, անջատեցի տեսախցիկս, ու փողոցից տքասի վերցրեցի, իջա քաղաք՝ խմբագրություն:
Հ.Գ. Տեղում դեպքի պահին լրագրող չկար: Ակնոցներս վերադարձնելուց հետո մի լրագրող աղջնակի տեսա օպերատորի հետ: Պարզվեց «Երեւան TV»-ի լրագրողն է: Ասացի՝ եկեք ձեզ էքսկլյուզիվ լուր տամ, հենց նոր ինձ վրա են հարձակվել: Փախավ»:

Աղբյուրը՝ http://ilur.am/news/view/12622.html