Պատմաբան. «Հայոց Ցեղասպանության ճանաչման ճանապարհին Սերժ Սարգսյանի ուրացումն ուղեփակոց է»
«Կայքերից մեկը կոչ է անում մի պլակատ տարածել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի առիթով http://lrtes.com/656--.html հետեւյալ կից տեքստով.
«Հարգելիհայրենակիցներ, քանի որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության օրն է, եկեք բոլորս միասին հայտնենք մեր դժգոհությունը այն երկրներին, որոնք չեն ընդունել Ցեղասպանությունը: Փորձը ցույց է տվել,որ միայն միասնական լինելու շնորհիվ է հնարավոր շատ խնդիրներ լուծել: Եկեք ամբողջ Facebook-ը ողողենք այս նկարով, բոլորս մեկ մարդու նման մեր գլխավոր նկարը և ետնանկարը փոխում ենք այս նկարով: Ամբողջ աշխարհի հայեր,միացեք մեր բողոքի ցույցին, սոց ցանցերի օգնությամբ, բոլորս հիշենք, հարգենք և պահանջենք: Եթե Դուք ավելացրել եք նկարը Ձեր էջում, թողեք մեկնաբանություն «հիշում եմ,պահանջում եմ,դատապարտում եմ»:
Տասնամյակներ շարունակ այսօրինակ հարյուրավոր ու հազարավոր նախաձեռնությունների, գիտական ուսումնասիրություններից սկսած մինչեւ երթերի, ցույցերի, բողոքների, սփյուքի համայնքների ու կազմակերպությունների ահռելի աշխատանքի շնորհիվ է, որ աշխարհի տարբեր երկրներ ճանաչեցին ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Այն, ինչ առաջարկվում է վերոբերյալ ազնիվ ու սրտաբուխ կոչով, ճիշտ ու արդյունավետ միջոցներից մեկն էր, սակայն, մինչեւ 2009 թվականը՝ մինչեւ հայ-թուրքական հայտնի արձանագրությունների ստորագրումը։ Ցյուրիխում ստորագրված այդ արձանագրությունների իրական մեխը «պատմաբանների հանձնաժողովն» էր, որ իրավացիորեն բոլորը գնահատեցին որպես Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու, ուրանալու խայտառակ փաստ։ Ոչ մեկը չի մոռացել, կարծեմ, թե դրանից հետո ինչպես էին ընդունում սփյուռքահայերը Սերժ Սարգսյանին։ ՆՐԱՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԷԻՆ ՈՐՊԵՍ ՈՒՐԱՑՈՂԻ։ Դրանից հետո աշխարհի որեւէ երկրից ակնկալել, պահանջել, առավել եւս նրան մեղադրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, նշանակում է՝ չունանալ իրականության նվազագույն զգացողություն։ Նրանք բոլորն այդ արձանագրություններից հետո (անկախ այն բանից՝ դրանք այս պահին վավերացված են թե ոչ) այլեւս հարգելի պատճառ, բացատրություն ունեն եւ պաշտպանված են ցանկացած մեղադրանքից։ Ավելին՝ նրանք տվյալ փաստով նույնիսկ կաշկանդված են այդ քայլն անելու համար։ Այսինքն՝ 2009 թվականից հետո Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին ՈՒՂԵՓԱԿՈՑ է դրված։ Այդ ուղեփակոցը Սերժ Սարգսյանի ՈՒՐԱՑՈՒՄՆ է։ Այսինքն՝ այսօր Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի հետ կապված մատնանշել այլ թիրախ, կնշանակի ակամա սխալ ուղղություն տալ համապատասխան ռեսուրսին ու ջանքերին եւ ապարդյուն դարձնել դրանք, կնշանակի՝ Սերժ Սարգսյանին ազատել իր գործած ահռելի հանցանքի համար պատասխանատվությունից»։
Պատմաբան. «Հայոց Ցեղասպանության ճանաչման ճանապարհին Սերժ Սարգսյանի ուրացումն ուղեփակոց է»
«Կայքերից մեկը կոչ է անում մի պլակատ տարածել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի առիթով http://lrtes.com/656--.html հետեւյալ կից տեքստով.
«Հարգելի հայրենակիցներ, քանի որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության օրն է, եկեք բոլորս միասին հայտնենք մեր դժգոհությունը այն երկրներին, որոնք չեն ընդունել Ցեղասպանությունը: Փորձը ցույց է տվել,որ միայն միասնական լինելու շնորհիվ է հնարավոր շատ խնդիրներ լուծել: Եկեք ամբողջ Facebook-ը ողողենք այս նկարով, բոլորս մեկ մարդու նման մեր գլխավոր նկարը և ետնանկարը փոխում ենք այս նկարով: Ամբողջ աշխարհի հայեր,միացեք մեր բողոքի ցույցին, սոց ցանցերի օգնությամբ, բոլորս հիշենք, հարգենք և պահանջենք:
Եթե Դուք ավելացրել եք նկարը Ձեր էջում, թողեք մեկնաբանություն «հիշում եմ,պահանջում եմ,դատապարտում եմ»:
Տասնամյակներ շարունակ այսօրինակ հարյուրավոր ու հազարավոր նախաձեռնությունների, գիտական ուսումնասիրություններից սկսած մինչեւ երթերի, ցույցերի, բողոքների, սփյուքի համայնքների ու կազմակերպությունների ահռելի աշխատանքի շնորհիվ է, որ աշխարհի տարբեր երկրներ ճանաչեցին ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Այն, ինչ առաջարկվում է վերոբերյալ ազնիվ ու սրտաբուխ կոչով, ճիշտ ու արդյունավետ միջոցներից մեկն էր, սակայն, մինչեւ 2009 թվականը՝ մինչեւ հայ-թուրքական հայտնի արձանագրությունների ստորագրումը։ Ցյուրիխում ստորագրված այդ արձանագրությունների իրական մեխը «պատմաբանների հանձնաժողովն» էր, որ իրավացիորեն բոլորը գնահատեցին որպես Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու, ուրանալու խայտառակ փաստ։ Ոչ մեկը չի մոռացել, կարծեմ, թե դրանից հետո ինչպես էին ընդունում սփյուռքահայերը Սերժ Սարգսյանին։ ՆՐԱՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԷԻՆ ՈՐՊԵՍ ՈՒՐԱՑՈՂԻ։
Դրանից հետո աշխարհի որեւէ երկրից ակնկալել, պահանջել, առավել եւս նրան մեղադրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, նշանակում է՝ չունանալ իրականության նվազագույն զգացողություն։ Նրանք բոլորն այդ արձանագրություններից հետո (անկախ այն բանից՝ դրանք այս պահին վավերացված են թե ոչ) այլեւս հարգելի պատճառ, բացատրություն ունեն եւ պաշտպանված են ցանկացած մեղադրանքից։ Ավելին՝ նրանք տվյալ փաստով նույնիսկ կաշկանդված են այդ քայլն անելու համար։
Այսինքն՝ 2009 թվականից հետո Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին ՈՒՂԵՓԱԿՈՑ է դրված։ Այդ ուղեփակոցը Սերժ Սարգսյանի ՈՒՐԱՑՈՒՄՆ է։ Այսինքն՝ այսօր Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի հետ կապված մատնանշել այլ թիրախ, կնշանակի ակամա սխալ ուղղություն տալ համապատասխան ռեսուրսին ու ջանքերին եւ ապարդյուն դարձնել դրանք, կնշանակի՝ Սերժ Սարգսյանին ազատել իր գործած ահռելի հանցանքի համար պատասխանատվությունից»։
Պատմաբան Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքայն էջից