Ապրիլի 23–ին Մոսկվայում, գրողների կենտրոնական տանը տեղի ունեցավ հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո: Միջոցառումը կազմակերպել էր «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը` Մոսկվայի հայկական երիտասարդական ընկերակցության հետ համագործակցաբար:
Երեկոյի պաշտոնական մասում ելույթ ունեցան ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ Օլեգ Կուլիկովը (Կոմկուսի խմբակցություն), Վադիմ Դենգինը (ԼԴՊՌ խմբակցություն), «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, հասարակական գործիչ Էդուարդ Գուլյանը և Մոսկվայի հայկական երիտասարդական ընկերակցության նախագահ Անդրանիկ Հովսեփյանը:
Նրանք ընդգծեցին ցեղասպանության բացասական ազդեցությունը հայ ժողովրդի զարգացման և մարդկության դեմ հանցագործության կրկնության նախադեպի ստեղծման համար, մարդկության կյանքից ցեղասպանության արմատախիլ անելու համար գործած հանցանքի ճանաչման ու զղջման կարևորությունը: Ըստ ելույթ ունեցողների, ցեղասպանության լավագույն պատասխանը և հայ ժողովրդի զարգացման երաշխիքը հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունը և հայկական բանակը, իսկ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները նպաստում են տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը և խաղաղության ապահովմանը:
Երեկոյի մասնակիցներին ուղերձ էր հղել ՌԴ Պետական Դումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովը: Նրանում մասնավորաբար ասված է. «Այս սգո օրը ձեզ եմ դիմում այն ցավի խոր ապրման խոսքերով, որը հնարավոր չէ մոռանալ և որը մինչ օրս արձագանք է գտնում հայ ժողովրդի սրտում:
Դեռևս 1915 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ Եվրոպայի Մեծ Տերությունները Արևմտյան Հայաստանի տարածքում Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը բնութագրել են իբրև «հանցագործություն մարդկության դեմ»:
Հետագայում հայերի ցեղասպանությունը ճանաչվել ու դատապարտվել է աշխարհի շատ պետությունների և հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից:
ՌԴ Պետական Դուման այդ ողբերգական պատմական փաստի նմատմամբ պատգամավորական կազմի մոտեցումը աներկմտորեն արտահայտել է «1915-1922 թթ.հայերի ցեղասպանության դատապարտման մասին» 1995 ապրիլի 14–ի իր Հայտարարությամբ և «Հայերի ցեղասպանության սկզբի 90–ամյակի առթիվ» 2005 թ. ապրիլի 22-ի հայտարարությամբ:
Հայերի ցեղասպանության ահավոր ոճրագործությունը արդարորեն արտացոլված է ՄԱԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերում:
Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը եղբայրական հայ ժողովրդին հայտնում եմ ամենախորը ցավակցությունը: Վստահ եմ. չնայած ձեր տաղանդավոր ժողովրդի կրած ահռելի վնասներին, հայերն ապրելու են անվտանգության մեջ, իսկ Հայաստանը զարգանալու է ակտվ ու բարեկեցիկ կերպով»:
Երեկոն եզրափակվեց գեղարվեստական մասով, ուր հնչեցին Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Շ. Ազնավուրի, Ֆ. Լիստի, Ֆ. Շոպենի, Ս. Ռախմանինովի, Է. Բաղդասարյանի և Է. Աբրահամյանի ստեղծագործությունները: Հայ, ռուս և եվրոպացի դասականների գործերը կատարեցին Մ. Հայրապետյանը, Ե. Բիչկովը, Ի. Բոկարևան, Մ. Վարդանյանը, Մ. Մարկինը, Վ. Սերգեևը, Գ. Հայրապետյանը, Ե. Աղաջանյանը և Է. Առաքելյանը:
Ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո Մոսկվայում