Լրահոս

24.04.2013 11:44


Քաղաքական վերնախավն այցելեց Ծիծեռնակաբերդ

Քաղաքական վերնախավն այցելեց Ծիծեռնակաբերդ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ներկա են նաև Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանը, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատգամավորներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: 1915 թվականի այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հրամանով սպանվեց Ստամբուլի մտավորականությունը, որին նախորդել էր և հետագայում էլ շարունակվեց զանգվածային կոտորած: Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի անապատներ` ճանապարհին ոչնչանալով: Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ:

Այս խորագրի վերջին նյութերը