Լրահոս

03.07.2009 13:10


Դնեպրոպետրովսկում տեղի ունեցածի մասին տեղյակ է պահվել համապատասխան մարմիններին

Օրերս Դնեպրոպետրովսկում ազգամիջյան բախում է տեղի ունեցել հայերի և ուկրաինացիների միջև, որի հետևանքով մահացել էր ոստիկանության աշխատակից։

Ինչպես «7օր»-ին տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի բաժնից, ստացված տեղեկատվության համաձայն՝ Դնեպրոպետրովսկում ընդհարում է տեղի ունեցել երկու խմբի միջև։ Կողմերից մեկում Ուկրաինայի, մյուսում՝ հայազգի քաղաքացիներ են։ Ըստ ստացված տեղեկատվության՝ վեճը վերածվել է կռվի, որի հետևանքով սպանվել է իրավապահ մարմնի աշխատակից։ Այնուհետև տեղի են ունեցել բախումներ, հրկիզվել է հայերին պատկանող մոտ 15 ավտոմեքենա։

Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան և հայ համայնքի կողմից դեպքի մասին տեղյակ է պահվել համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների հանձնաժողովին։ Քաղաքում իրավիճակն այժմ վերահսկվում է իրավապահ մարմինների կողմից։

-Չեմ կարծում, թե դա ազգային հողի վրա է տեղի ունեցել։ Միջադեպի ժամանակ սպանություն է կատարվել, այդ իսկ պատճառով կրքերը սրվել են,- «7օր»-ին ասել է ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը։

Այս խորագրի վերջին նյութերը