Լրահոս

24.04.2013 13:34


Ոստիկանության արձագանքը «ILur.am»–ի լրագրողին ծեծելու վերաբերյալ

Ոստիկանության արձագանքը «ILur.am»–ի լրագրողին ծեծելու վերաբերյալ

Ապրիլի 23-ին՝ ժամը 18։35-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Քրիստինե  Խ.-ից ահազանգ է ստացվել, Նորքի 9-րդ զանգվածում գործընկերոջն արգելել են նկարահանել, քաշքշել են և ձեռքից վերցրել տեսախցիկը: 
«Ilur.am» կայքի  արտահաստիքային լրագրող Հակոբ  Կ.-ն  հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17։30-ից   18։00-ի սահմաններում, երբ եղել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, որտեղ պետք է կայանար Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հանդիպում, անհայտ անձինք քաշքշել են իրեն` թույլ չտալով նկարահանումներ կատարել, այդ ընթացքում  ձախ ձեռքի բութ մատի շրջանում զգացել է ֆիզիկական ցավ, իսկ իր կողմից ճշտված տվյալներով` Աշոտ Պ.-ն  բռունցքով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը