Լրահոս

24.04.2013 17:29


ՀԱԿ անդամին ծեծելու առիթով հարուցվել է քրեական գործ

ՀԱԿ անդամին ծեծելու առիթով հարուցվել է  քրեական գործ

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 22-ի ժամը 19։50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության  Աջափնյակ  համայնքի շտաբի պետից  ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 9 շենքի մոտ, քարոզչություն իրականացնելիս, հարձակվել են իրենց կուսակցության երիտասարդների վրա:
Մեկնած օպերատիվ խմբին ՀԱԿ կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի անդամ, 1986 թ. ծնված  Ալեքսանդր  Հ.-ն   բանավոր հայտարարել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Նազարբեկյան թաղամասի թիվ 9 շենքի բակում, քարոզարշավ իրականացնելիս, անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն` խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:
Ալեքսանդր  Հ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց և բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 19։30-ին, ՀԱԿ կուսակցության անդամները գտնվել են նշված շենքի բակում, նրանցից Ալեքսանդր Հ.-ի և 1995թ. ծնված Իշխան  Մ.-ի միջև վիճաբանություն է սկսվել, որին  միջամտել է   1987թ. ծնված Հովհաննես Գ.-ն:
Ապրիլի 23-ին՝ ժամը 20։00-ին, Իշխան  Մ.-ն բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով  հարուցվել է  քրեական գործ: 
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը