Լրահոս

24.04.2013 19:55


Վնասվածքներ են ստացել միկրոավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով

Վնասվածքներ են ստացել միկրոավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով

Ապրիլի 23-ին՝ ժամը 13։50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Արցախի փողոցից   բուժօգնության են տեղափոխվել 57-ամյա մի կին և 22-ամյա աղջիկ, որոնք հայտարարել են, որ   վնասվածքներն  ստացել են Արցախի փողոցում   62/Ա երթուղային միկրոավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով:
Նույն օրը՝ ժամը 16։45-ին,  կամավոր ոստիկանություն է ներկայացել 45-ամյա մի տղամարդ և հայտարարել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքները ստացել են իրեն ամրակցված «ԳԱԶ-32 213»  մակնիշի ավտոմեքենայում, որը վարել է ինքը, իսկ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ժամը 13։30-ին:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը