Ոստիկանական սադրանքն ու Գագիկ Ծառուկյանի պատասխանը (տեսանյութ)
Հայոց Ցեղասպանության 98–րդ տարելիցի օրն իսկական տոնի վերածվեց «անկախ» լրատվամիջոցների, սոցիալական ցանցում վխտացող «ֆեյք» ու համարյա «ֆեյք» դեմքերի համար։
Բանն այն է, որ սովորական սադրիչի դեր կատարող ոստիկաններից մեկը թույլ չէր տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին գնալ պաշտոնյաների ու պատգամավորների համար նախատեսված ճանապարհով և մոտենալ կայանված իր մեքենային։ Ծառուկյանը, հասկանալով, որ գործ ունի «մուտիլովկայի» դրսևորման կամ պարզապես բթամտության հետ, մի փոքր ներքև է իջել և շրջանցել ոստիկաններին:
Ահա այս ամբողջ «պատմությունն» անասելի ուրախության և հորթային հրճվանքի պատճառ է դարձել ոստիկանության կցորդի և «ստուկաչի» ֆունկցիա կատարող լրատվամիջոցների համար։ Մոռանալով օրվա խորհուրդը՝ «անկախներն» իրենց էջերը ողողել էին «սենսացիոն» այդ նյութով։ Սրանք «միջադեպից» րոպեներ անց շտապեցին «հզորագույն» վերլուծություններ ներկայացնել ու էժանագին գնահատականներ տալ կատարվածին՝ հերթական անգամ ինքնաբացահայտվելով։
Ինչ վերաբերում է ոստիկանության ներկայացուցչի պահվածքին, ապա սլաքավարի գործունեությանը գնահատական տալու իմաստ չկա։ Պարզ է, որ իշխանությունները պարբերաբար նման մանր քայլերի են գնալու՝ փորձելով ԲՀԿ–ին բերել իրենց հոգեհարազատ ապաքաղաքական՝ «մուտիլովկայի» տիրույթ։ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածը ցույց տվեց, որ Ծառուկյանն այդ ամենը լավ հասկանում է և որևէ առիթ չի տալու Բաղրամյան 26–ին։
ԲՀԿ–ի պատասխանն իշխանության կիրառած մեթոդներին, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պետք է լինի ասիմետրիկ, այսինքն՝ «փողոցային» քայլերին պետք է հետևի բացառապես քաղաքական բնույթի հակահարվածը՝ «Մեկը կանեք, տասը կստանաք» տարբերակով։
Գաղտնիք չէ, որ քաղաքական դաշտում իշխանությունները զրո են, և խուսափում են քաղաքական հարթության մեջ պայքար մղելուց։ Դա է պատճառը, որ նրանք անընդհատ ուզում են հակառակորդների դեմ պայքարել կրիմինալի կամ ոստիկանական մեքենայի օգնությամբ. կրիմինալը լոկալ խնդիրներն է լուծում, իսկ ոստիկանությունը՝ զբաղված է տոկոս «խփելով»։ Այս ամենին հնարավոր է հակադրվել միայն քաղաքական կոդերով և քայլերով։
Ապաքաղաքական բնույթի այս իշխանական բուրգը կփլուզվի բացառապես քաղաքական հարվածներից։ Այնպես որ պետք չէ տրվել ո՛չ պագոնավորների, ո՛չ կրիմինալի, ո՛չ էլ «անկախ» մամուլի սադրանքներին։ Ծառուկյանը, ի դեպ, այդպես էլ վարվում է, և դա է, որ հունից հանում է ոմանց։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ոստիկանության լրատվության բաժնի ղեկավարն արձագանքել է Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածին՝ մասնավորապես նշելով, թե ոստիկանությունը վերկուսակցական ու վերքաղաքական կառույց է և չի ներքաշվում քաղաքական գործընթացների մեջ։
Նկատենք, որ Վլադիմիր Գասպարյանի մամլո խոսնակը մեկ նախադասության մեջ մի քանի վիճահարույց ձևակերպում է թույլ տվել, ինչը չի կարող հարցեր չառաջացնել։
1.Ոստիկանությունը ոչ թե վերկուսակցական, այլ ապակուսակցական կառույց է։ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից «զորավարի» կոչումը ստացած ոստիկանապետի կանտոռայում, թերևս, մի քիչ ոգևորվել են «իրավատիրոջ» ասածներից ու իրենց դրել կուսակցություններից վեր մարմնի տեղ։ Եթե «Ժառանգությունը» գտնվում է ոստիկանության տակ, ապա դրանից չի հետևում, որ այն արդեն վերկուսակցական կառույց է դարձել։
2.Ոստիկանությունը նաև վերքաղաքական կառույց չէ։ Այն ապաքաղաքական կառույց է և գտնվում է քաղաքական համակարգի տակ, այլ ոչ թե դրա վերևում։ Համենայնդեպս ՀՀ օրենսդրության փիլիսոփայությունն է այդպիսին։ Այլ հարց է, որ ընտրական գործընթացներում ստանձնելով «յուրահատուկ» դեր և վերածվելով իշխանության վերարտադրման գործիքի՝ ոստիկանությունում սկսել են մտածել, որ իրենք վեր են ոչ միայն կուսակցական, այլ նաև քաղաքական հարթությունից։