Աշխարհ

25.04.2013 09:27


Վահագն Չախալյան. «Վրաստանում իշխանության նոր հատվածը փորձում է բուժել Սաակաշվիլիի ռեժիմի թողած վերքերը»

Վահագն Չախալյան. «Վրաստանում իշխանության նոր հատվածը փորձում է բուժել Սաակաշվիլիի ռեժիմի թողած վերքերը»

«Վրաստանի նորընտիր իշխանությունը` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, ընդունում է Ջավախքի մի շարք պահանջները, սակայն ես  այնքան միամիտ չեմ, որ մեծ սպասելիքներ ունենամ նոր իշխանությունից»,–նախօրեին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է ջավախահայ հասարակական գործիչ Վահագն Չախալյանը։ Նա նշելել է, որ Վրաստանում իշխանության նոր հատվածը փորձում է բուժել Սաակաշվիլիի ռեժիմի թողած վերքերը: «Տարիներ առաջ մենք ահազանգում էինք, որ Սահակաշվիլիի ռեժիմը թուրք-ադրբեջանական կապիտալի միջոցով հայաթափում է Ջավախքը։  Նունն այսօր հայտարարում են Վրաստանի նոր իշխանությունները՝ ընդգծելով, որ ռեժիմը հանցագործություն է արել ջավախահայության հանդեպ»,–ասել է Չախալյանը։

Այս խորագրի վերջին նյութերը