Քաղաքական

25.04.2013 09:48


Հրանտ Բագրատյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը պոպուլիստ է՝ նա պարզապես պետք է հեռանա ասպարեզից»

Հրանտ Բագրատյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը պոպուլիստ է՝ նա պարզապես պետք է հեռանա ասպարեզից»

«Երբ ես ասում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանը պոպուլիստ է, սա վիրավորական չէ: Պոպուլիստ ասելով` նկատի ունեմ, որ նրա առջև և ծրագրային, և ստրատեգիական, և տակտիկական առումներով ժողովրդին հաճոյանալու, արտաքին կաղապարին դիմելու, կարճաժամկետ էմոցիաներ դրդելու, գրգռելու քաղաքականություն է: Րաֆֆի Հովհաննիսյանը, իր այդ բարևներին զուգահեռ, մեզ չի հրամցրել ծրագիր, գործողությունների տեսլական: Ավելին, երբ ես ուշադրությամբ լսում եմ` նա ինչ է ասում, տեսնում եմ, որ այնտեղ առկա է մտածված գործողությունների պակաս»,–«168 ժամի» հետ զրույցում ասել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու  Հրանտ Բագրատյանը։ Նա ընդգծել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նման գործչի հետ ոչինչ չի ստացվելու: «Ավելի վատ է, որ նա այսքանից հետո, որպես քաղաքական գործիչ, փորձում է մնալ ջրի երեսին։ Նա պարզապես պետք է հեռանա ասպարեզից, որովհետև երբ ժողովուրդը մի անգամ գործչի վրա դրույք է կատարում՝ չի ստացվում, նա արդեն պիտի հեռանա»,–նշել է Բագրատյանը։

Այս խորագրի վերջին նյութերը