Թուրքիայի ԱԳՆ. «Օբամայի հայտարարությունն արտահայտում է հայկական կողմի տեսակետը»
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանը։
«Մենք ափսոսանք ենք հայտնում ԱՄՆ նախագահի հայտարարության կապակցությամբ։ Օբամայի հայտարարությունն արտահայտում է հայկական կողմի տեսակետը մի հարցի շուրջ, որը ցավոտ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար։ Վաշինգտոնի նման հայտարարությունները խոչընդոտ են 1915թ. տեղի ունեցած դեպքերի բացահայտմանը»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ամենամյա ուղերձում, 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճրագործությունն որակել էր «Մեծ եղեռն»՝ հերթական անգամ խուսափելով կիրառել «ցեղասպանություն» եզրույթը։

7or.am