Լրահոս

25.04.2013 10:47


Սրանից հետո կարելի է պատկերացնել Նիկոլի հայտնվելը հանրապետական կուսակցության ֆրակցիայի կազմում

Սրանից հետո կարելի է պատկերացնել Նիկոլի հայտնվելը հանրապետական կուսակցության ֆրակցիայի կազմում

Ընդամենը մեկ տարի առաջ ոչ մեկ չէր կարող հավատալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ընդդիմադիր ական հռչակած Նիկոլ Փաշինյանը մեկ տարի հետո կկանգներ նույն Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին ու նրան կհռչակեր նախագահ, ընդամենը 5 տարի առաջ ոչ մեկը չէր կարող հավատալ, որ Արթուր Բաղդասարյանին ընտանեպիղծ հայտարարած Նիկոլ Փաշինյանը իր թերթում կհրապարակեր Արթուր Բաղդասարյանի լավաշը՝ հատուկ ՀԺ-ի համար մակագրությամբ:
Ընդամենը 5 ամիս առաջ ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ խաչակրաց պատերազմ հայտարարած «Հայկական ժամանակը» կհամալրեր մերձախքյան կամ ախքամերձ մամուլի առաջամարտիկների շարքը, այն ախքի, որի դերակատարությունը մարտի 1-ի կազմակերպման և իրագործման մեջ անհամեմատ ավելի մեծ է, քան Ծառուկյանի ու Օսկանյանի դերակատարումը միասին վերցրած: 
Սրանից հետո ամեն ինչ կարելի ա պատկերացնել, ընդհուպ մինչև Նիկոլի հայտնվելը հանրապետական կուսակցության ֆրակցիայի կազմում, ես այլևս ոչինչ չեմ բացառում, ոնց կյանքը ցույց տվեց՝ կարկառուն ընդդիմադիրից ախքամերձ քարոզիչի անցումը կես քայլ էր, էլ չեմ ասում ՀՀԿ–ական դառնալու մասին, չնայած որ գցում–բռնում ես, ՀՀԿ–ական լինելն ավելի պատվավոր ա քան հհկ-ի կույրաղիքը հանդիսացող օրինաց երկրի քարոզչության ռահվիրայի կարգավիճակը:
Ափսոս, իսկ որքան հույսեր էինք կապում Նիկոլի հետ...

Այս խորագրի վերջին նյութերը