Լրահոս

25.04.2013 23:06


«Անուշ» օպերայի նոր բեմականացում. հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ

«Անուշ» օպերայի նոր բեմականացում. հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ

Հայաստանի մշակույթի նախարարությունը, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը, «Դելտա քալչր» ասոցիացիան, «Նանտեռի Ամանդյե» թատրոնը, Օ-դը-Սենի գլխավոր խորհուրդը ներկայացնում են «Անուշ» օպերայի նոր բեմականացումը:
Հայ-ֆրանսիական այս համատեղ նախագիծը երկու երկրների մասնագետների ուժերով արվող մեծ աշխատանք է, որի արդյունքում հայ եւ ֆրանսիացի հանդիսականին կներկայացվի նոր «Անուշը»՝ այս ստեղծագործության ուղին հարթելով դեպի միջազգային հարթություն եւ կանխորոշելով հայ մշակույթի մնայուն արժեքի ապագան:

«Անուշ»-ի նոր մեկնաբանության լիբրետոյի ադապտացիայի եւ բեմադրության հեղինակը ֆրանսաբնակ հայ դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավետիքյանն է:

Մեկ ամիս առաջ Հայաստան ժամանած բեմադրիչը, խորեոգրաֆը եւ ստեղծագործական խմբի մյուս անդամները առաջին ներկայացումից առաջ կհանդիպեն լրագրողների հետ՝ պատմելու նախապատրաստական ընթացքի, «Անուշ»-ի իրենց տեսլականի եւ սպասելիքների մասին:
Պրեմիերան Երեւանում տեղի կունենա ապրիլի 26-27-ին, մայիսի 3-4-ին Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում:
Հայ-ֆրանսիական նախագծի երեւանյան պրեմիերայից հետո «Անուշը» կներկայացվի Փարիզի «Նանտեռի Ամանդյե» թատրոնում մայիսի 22-ին, 23-ին, 25-ին ու 26-ին:

 

Այս խորագրի վերջին նյութերը