Լրահոս

25.04.2013 11:14


Մի քանի բարի խորհուրդ ոստիկաններին՝ գյումրեցիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ

Մի քանի բարի խորհուրդ ոստիկաններին՝ գյումրեցիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ

1. Եթե չեք կարողանալու գյումրեցիների անվտանգությունն ապահովելու նպատակով զինաթափել և մեկուսացնել «մաուզերիստներին», ապա գոնե նրանց լուսանկարները և մեքենաների համարանիշերը բաժանեք գյումրեցիներին, որպեսզի փողոցներում պատահաբար հանդիպելիս ճանաչեն և ճանապարհները արագ փոխեն, այսպես ասաց «քոռ գյուլլի» բաժին չդառնալու համար:

2. Եթե չեք կարողանում կամ չեք ցանկանում «մաուզերիստներին» զինաթափել, ապա դիմեք մի շատ հասարակ մեթոդի՝ գյումրեցիներին բաժանեք զրահապատ բաճկոններ:
3. Եթե այնուամենայնիվ գտնում եք, որ «մաուզերիստները»  և նրանց հաճախակի կրակոցները ձեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ են, դե հասկանալի է, ամեն մի կրակոց իր արժեքն ունի, ապա Գյումրիում և առհասարակ մեծ քաղաքներում կրակոցների և ռազբորկաների համար հատուկ վայրեր և գրաֆիկ սահմանեք: 
4. Ի վերջո սահմանեք, ԱԺ-ով ընդունեք և հասարակությանը իրազեկեք «գողական մտածելու» քիչ ու շատի թույլատրելի սահմանները, վատ չէր լինի նաև պարզաբանել թե, շարքային գյումրեցիները, ովքեր ձեր պահած ու սնածների ձեռքը կրակն են ընկել, ինչպես են և որտեղ են արտահայտել իրենց «գողական մտածելակերպը»: 
5. Եվ ի վերջո, եթե չեք կարողանալու ապահովել գյումրեցիների անվտանգությունը, գոնե նրանց անվտանգության համար աղոթեք: 

Վահան Թումասյան

Այս խորագրի վերջին նյութերը