Ապրիլի 24-ի ժամը 20։14-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ս. Վրացյան 84/1 շենքի 34-րդ բնակարանի բնակչուհին հոգեկան անհավասարակշիռ վիճակում փակվել է բնակարանում, և նրան համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է բացել բնակարանի դուռը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղքը, ՃԿԿ արձագանքման խմբերը և փրկարարական 2 ջոկատ:
Պարզվել է, որ 1974թ. ծնված Ռ. Բադդադյանը (2000թ.-ից գտնվում է հոգեբույժների հսկողության ներքո) ահազանգի պահին գտնվել է դյուրագրգիռ վիճակում և սպառնացել է բնակարան մուտք գործելու դեպքում վնասել իրեն:
Ժամը 22.։0-ի դրությամբ, հարազատների հավաստմամբ, Ռ. Բադդադյանը գտնվում է համեմատաբար հավասարակշիռ վիճակում, հավաստիացնում է, որ օգնության կարիք չունի և առավոտյան բնակարանի դուռը իր կամքով կբացի: Հարազատների պահանջով և ելնելով ստեղծված իրավիճակից` որոշում է կայացվել բնակարան մուտք չգործել:
Հոգեկան անհավասարակշիռ վիճակում