Լրահոս

25.04.2013 12:00


Հյուսիսային Կորեան Վաշինգտոնին և Սեուլին մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ

Հյուսիսային Կորեան Վաշինգտոնին և Սեուլին մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ

Ներկա պահին ընթացող ԱՄՆ և Հարավային Կորեայի զինված ուժերի համատեղ Foal Eagle զորավարժություններն «ուղղակիորեն սպառնում են Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությանը»։ Այդ մասին ասված է այսօր հրապարակված Կորեայի խաղաղ միավորման հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։ Դրանում նշված է, որ «նման ռազմական քայլերը խոսում են Կորեական թերակղզում պատերազմ հրահրելու Վաշինգտոնի և Սեուլի մտադրությունների մասին»։

Հանձնաժողովը զգուշացրել է, որ սպառնալիքի կամ սադրանքի դեպքում Հյուսիային Կորեայի ժողովուրդն ու բանակը «պատրաստ են ցանկացած պահի անխնա հակահարված տալ»։

Այս խորագրի վերջին նյութերը