Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում
Լիբանանում շարունակվում են բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին:
Ապրիլի 23-ի երեկոյան Անթիլիասի մայրավանքի բակում Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի երիտասարդական կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցավ «Հսկումի երեկո»: Միջոցառման մոտ 3000 ներկաների շարքում էին Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորները, նախարարները, Լիբանանում ՀՀ դեսպանության դիվանագիտական ողջ անձնակազմը, հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հայ հարանվանությունների հոգևոր առաջնորդները, ինչպես նաև հասարակական, հայրենակցական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Պաշտոնական ելույթներից հետո ցուցադրվեց ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին:
Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվեց հանդիսվոր Սուրբ Պատարագ, որին Մայրավանքի բակում հաջորդեց հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Հարյուրավոր ներկաներին իր հայրապետական պատգամը փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ը: Ներկաներին ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի համատեղ հայտարարությունը: Այնուհետև Անթիլիասի մայրավանքի բակում գտնվող «Նահատակաց հուշարձանի» մոտ ծաղկեպսակներ զետեղեցին Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի մարմինը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, հայկական կուսակցությունների ղեկավարները, ազգային, հայրենակցական, երիտասարդական, մշակութային և այլ կառույցների ներկայացուցիչները:
Օրվա երկրորդ կեսին Բուրջ Համուտի հրապարակից կազմակերպվեց բազմահազարանոց քայլարշավ դեպի Բեյրութի կենտրոնում գտնվող Նահատակների հրապարակ: Ելույթներով հանդես եկան Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կենտրոնական մարմնի և հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Ընթերցվեց ՄԱԿ-ին ուղղված հուշագիրը, որը կփոխանցվի Լիբանանի ՄԱԿ-ի գրասենյակ ապրիլի 25-ին:
Ապրիլի 24-ի երեկոյան Ս. Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի բակում մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի նախագահությամբ: Պատարագից հետո Հայ կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Մեծ Եղեռնի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան և ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ Լիբանանի հայ համայնքի բոլոր կառույցների և Լիբանանում ՀՀ դեսպանի մասնակցությամբ: