Լրահոս

25.04.2013 19:35


Ամփոփվել է Բրիտանական ֆիլմերի փառատոնի՝ «Ֆիլմի լավագույն գրախոսական» մրցույթը

Ամփոփվել է Բրիտանական ֆիլմերի փառատոնի՝ «Ֆիլմի լավագույն գրախոսական» մրցույթը

Հայաստանում ֆիլմերի գրախոսության և կինոքննադատության զարգացմանն աջակցելու նպատակով փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և փառատոնի գլխավոր հովանավոր «ԱրմենՏել» ընկերությունը Կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ, հայտարարել է ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթ: Մասնակիցները պետք է գրեին փառատոնում ընդգկված ֆիլմերին նվիրված գրախոսություն, իսկ լավագույն երեք աշխատանքի հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում գրախոսականի մրցույթը հայտարարվում է երկրորդ տարին շարունակ: Մրցույթին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները: Այս տարի մարտի 6-17-ը մասնակիցները գրել են փառատոնի ֆիլմերի վերաբերյալ գրախոսականներ, որոնք տեղադրվել են www.britfilms.am կայքում:

Այս տարի մրցույթին ներկայացվել էր 25 գրախոսական, որոնցից ժյուրին առանձնացրել էր երեք լավագույններին: Մրցույթի առաջին մրցանակակիրն է «Առավոտ» օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը, ով կպարգևատրվի Apple iPad 4-ով:

«Ես մասնագիտության բերումով տեղեկացված եմ, թե ինչ մրցույթներ կան, բայց ունեմ սկզբունք` այն է՝ մասնակցել միայն հեղինակավոր մրցույթներին: Եթե որևէ մրցույթ կապ ունի Բրիտանական խորհրդի հետ, ապա վստահ եմ, որ այդ մրցույթի նշաձողը բարձր է, և աշխատանքներն էլ քննում են մասնագիտական և անաչառ ժյուրին: Ես հպարտ եմ, որ մասնակցելով այս մրցույթին, արժանացել եմ գլխավոր մրցանակին: Հաճելի հույզեր ապրեցի՝ տեղեկանալով այդ մասին»,-ասել է Գոհար Հակոբյանը:

Մրցույթի հատուկ մրցանակներն են  Արփի Ոսկանյանն ու Արթուր Վարդիկյանը:

Այս խորագրի վերջին նյութերը