- պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը, - կերարտադրության նպատակով օգտագործվող օրգանական, անօրգանական, թունավոր, անցանկալի նյութերի ցանկը, որի կիրառմամբ կապահովվի կենդանական ծագմամբ սննդամթերքի անվտանգությունը մարդու առողջության և կյանքի համար, - ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» և ՀՀ ԿԱ ոստիկանության «ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն» ծրագրերի 2013 թ. նախահաշիվները։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգին», որի նպատակը միջազգային պայմանագրերով նախատեսված տնտեսական համագործակցությանբ մեխանիզմների ընդլայնումը, ինչպես նաև ոլորտում մասնավոր ներդրումները խթանող համակարգի ստեղծումն է։ Գործադիրն ի գիտություն է ընդունել «Պետական գույքի կառավարման վարչության 2011-2013 թթ. ծրագրի կատարման 2012 թ. հաշվետվությունը»։
Կապիտալ ծախսերը կհիմնավորվեն
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը,
- կերարտադրության նպատակով օգտագործվող օրգանական, անօրգանական, թունավոր, անցանկալի նյութերի ցանկը, որի կիրառմամբ կապահովվի կենդանական ծագմամբ սննդամթերքի անվտանգությունը մարդու առողջության և կյանքի համար,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» և ՀՀ ԿԱ ոստիկանության «ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն» ծրագրերի 2013 թ. նախահաշիվները։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգին», որի նպատակը միջազգային պայմանագրերով նախատեսված տնտեսական համագործակցությանբ մեխանիզմների ընդլայնումը, ինչպես նաև ոլորտում մասնավոր ներդրումները խթանող համակարգի ստեղծումն է։
Գործադիրն ի գիտություն է ընդունել «Պետական գույքի կառավարման վարչության 2011-2013 թթ. ծրագրի կատարման 2012 թ. հաշվետվությունը»։