Լևոն Տեր–Պետրոսյանը ցանկանում է, որ ՀԱԿ–ը հետ գնա և շարունակի ընթանալ հունավորված ճանապարհով
-Տարակարծություններ եղել են, կան և լինելու են Կոնգրեսում, բայց տարաձայնություններ չկան,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արման Մուսինյանը՝ անդրադառնալով հուլիսի 2-ի հանարահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտքին։ Նա հայտարարել էր, որ ամենավտանգավորը ոչ թե բացահայտ հակառակորդները կամ սադրիչներն են, այլ համակիրձևացողայնտեսակիմարդիկ, ովքերփորձելենՀԱԿ-ըշեղելպայքարիսահմանադրականուղուց, մեղադրել են անվճռականության մեջ, և այլն։
Ա. Մուսինյանը նշել է, որ այդ հայտարարությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկացել է, որ «մենք էլի նորից հետ գնանք գլխավոր հուն և հունավորված ճանապարհով գնանք», քանի որ հատկապես ընտրություններից հետո հասարակության մեջ հուսահատության և տրամադրությունների վճռականացման «պահ է եղել»։
Ա. Մուսինյանը հավելել է, որ ՀԱԿ-ն այսօր շատ ավելի կուռ է դարձել՝ շնորհիվ ազատ արձակված քաղբանտարկյալների։
Նրա խոսքերով՝ տարաձայնության պատճառ չի կարող դառնալ նաև պատգամավորական մանդատից չհրաժարվելու՝ Հակոբ Հակոբյանի որոշումը։ Հուլիսի 2-ի հանրահավաքին էլ նա բացակայել է, քանի որ առողջության հետ կապված խնդիրներ ունի և Հայաստանում չէ։
Լևոն Տեր–Պետրոսյանը ցանկանում է, որ ՀԱԿ–ը հետ գնա և շարունակի ընթանալ հունավորված ճանապարհով
-Տարակարծություններ եղել են, կան և լինելու են Կոնգրեսում, բայց տարաձայնություններ չկան,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արման Մուսինյանը՝ անդրադառնալով հուլիսի 2-ի հանարահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտքին։ Նա հայտարարել էր, որ ամենավտանգավորը ոչ թե բացահայտ հակառակորդները կամ սադրիչներն են, այլ համակիր ձևացող այն տեսակի մարդիկ, ովքեր փորձել են ՀԱԿ-ը շեղել պայքարի սահմանադրական ուղուց, մեղադրել են անվճռականության մեջ, և այլն։
Ա. Մուսինյանը նշել է, որ այդ հայտարարությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկացել է, որ «մենք էլի նորից հետ գնանք գլխավոր հուն և հունավորված ճանապարհով գնանք», քանի որ հատկապես ընտրություններից հետո հասարակության մեջ հուսահատության և տրամադրությունների վճռականացման «պահ է եղել»։
Ա. Մուսինյանը հավելել է, որ ՀԱԿ-ն այսօր շատ ավելի կուռ է դարձել՝ շնորհիվ ազատ արձակված քաղբանտարկյալների։
Նրա խոսքերով՝ տարաձայնության պատճառ չի կարող դառնալ նաև պատգամավորական մանդատից չհրաժարվելու՝ Հակոբ Հակոբյանի որոշումը։ Հուլիսի 2-ի հանրահավաքին էլ նա բացակայել է, քանի որ առողջության հետ կապված խնդիրներ ունի և Հայաստանում չէ։
7or.am
Տես նաև...