2011թ. նոյեմբերին ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կարևորելով ջազի դերը և նրա դիվանագիտական ազդեցությունը մարդկանց աշխարհի բոլոր անկյուններում համախմբելու հարցում, ապրիլի 30-ը պաշտոնապես հայտարարեց Ջազի միջազգային օր:
Ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառումները գլխավորում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան և լեգենդար ջազ դաշնակահար ու կոմպոզիտոր Հերբի Հենքոքը, որը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային երկխոսության դեսպանն է ու Թելոնիոս Մոնքի անվ. ջազի ինստիտուտի նախագահը:
2012-ի ապրիլի 30-ը ամբողջ աշխարհի համալսարաններում, գրադարաններում, դպրոցներում, համերգասրահներում նշեցին համերգային, կրթական ծրագրերով, սեմինարներով, դասախոսություններով, ջեմ սեյշններով, վարպետության դասերով, ցուցահանդեսներով, ֆիլմերի ցուցադրմամբ և այլ միջացառումներով: Կայացան երեք բարձրակարգ համերգներ`
ՅՈՒՆԵՍԿՕ - ի Փարիզյան գլխակայանում, ջազի հայրենիք Նոր Օռլեանում և ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեայի Նյու Յորքյան դահլիճում:
Մասնակիցների շարքում էին համաշխարհային մեծության երաժիշտներ` Հերբի Հենքոկը, Ուինսթոն Մարսալիսը, Մարկուս Միլլերը, Քուինսի Ջոնսը, Սթիվի ՈՒոնդերը, Թոնի Բեննեթը, Ջորջ Բենսոնը, Չակա Խանը, Ջոն Բեսլին, Թերենս Բլանչարդը և այլն: Մասնակցել են նաև Ռոբերտ Դե Նիրոն, Մայքլ Դուգլասը, Մորգան Ֆրիմանը:
Չնայած, որ 2013-ի Ջազի Միջազգային օրվա քաղաք է հռչակվել Ստամբուլը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 195 անդամ մյուս պետություններում ևս իրականացնելու են ջազային համերգներ և ուսուցողական ծրագրեր` ջազը տարբեր տարիքի և մասնագիտությունների մարդկանց առավել հասանելի դարձնելու նպատակով:
Երևանում նույնպես կկայանան Ջազի Միջազգային օրվան նվիրված համերգներ: Կամերային Երաժշտության Ազգային Կենտրոնը ևս միանում է ջազի համաշխարհային շքերթին և ապրիլի 30-ին ժ. 19.00-ին Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը ջազային հայտնի ստեղծագործությունների խմբերգային մշակումներով հանդես կգա Երևանի Պետական Կամերային Երգչախումբը, գեղ. ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյան:
Համերգ նվիրված Ջազի միջազգային օրվան