Ապրիլի 26-ի ժանը 12:00-ին նախապես հայտարարված բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն աշխատանքից ապօրինաբար ազատված շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանի, որը պետք է տեղի ունենար Պուշկինի դպրոցի դիմաց, հետաձգվում է հաջորդ շաբաթ: Մինչ այդ Նարեկ Վարազդատյանի փաստաբանը դիմել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրինությանը եւ ակնկալվում է, որ օրենքով սահմանված կարգով կստացվեն պահանջված հետեւյալ փաստաթղթերը.
1. Վարազդատյանին աշխատանքի ընդունելու եւ ազատելու մասին 2013թ. փետրվարի 1-ի թիվ 48 և 2013թ. ապրիլի 11-ի թիվ 65 հրամանների օրինակները,
2. Ա. Պուշկինի անվան հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի և Ն. Վարազդատյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի օրինակը,
3. 2013թ. փետրվար և մարտ ամիսների հաշվարկային թերթիկները,
4. Տեղեկանք վերջնահաշվարկի վերաբերյալ:
Պատասխանի ստացվելուց հետո ձեռնարկվելիք իրավական եւ հանրային քայլերի մասին լրացուցիչ կտեղեկացվի հաջորդ շաբաթ:
Բողոքի գործողությունը հետաձգվում է