Տնտեսական

26.04.2013 11:25


«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները գործադուլ են սկսել

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները գործադուլ են սկսել

Այսօր վաղ առավոտվանից «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Նրանք բողոքում են տոնավաճառի տնօրինության սահմանած աշխատանքային պայմանից՝ յուրաքանչյուր տաղավարի վարձակալության համար մոտ 150 հազ. դրամ վճարից։ Տոնավաճառի տնօրենն է Ռադիկ Սարգսյանը, ում հետ և հանդիպում են պահանջում աշխատակիցները։ Վերջինները պատրաստն են վճարել օրենքով սահմանված հարկերը, բայց «տեղի փող» վճարելուց այլևս հրաժարվում են: Բանն այն է, որ, նրաց խոսքերով, Մաքսային անցակետում հագուստի ներկրման հարկերը բարձրացվել են, այս տոնավաճառն էլ մարդկանց շրջանում հայնտի է իր ցածր գներով, հետևաբար հագուստի գնի բարձրացման հաշվին անգամ չեն կարող այդ «տեղի փողը» տալ։

Տոնավաճառի աշխատակիցները մտադիր են երթով շարժվել դեպի նախագահական նստավայր։ Լուծում չստանալու դեպքում նրանցից շատերը նշել են, որ կբռնեն արտագաղթի ճամփան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը