2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիա ներդրվեց։ Դրա փորձարկումը եղել էր Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ։
Ընտրատեղամասերում տեղի ունեցող ապօրինի գործողություններին փոխարինելու եկան ընտրատեղամասից դուրս կիրառվող ոչ պակաս ապօրինի ու ցինիկ մեթոդները։
Եթե նախկինում տեղական նշանակության ընտրակեղծարարներն էին տարբեր մակարդակներում ձայներ ապահովում և լրացնում իշխանության ունեցած ձայների պակասը, ապա ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիան ամբողջությամբ կյանքի կոչվեց պետական ոստիկանական մեքենայի օգնությամբ։ Այդ մասին ակամայից խոստովանեց Սերժ Սարգսյանը վերջերս տեղի ունեցած փակ ասուլիսի ժամանակ, երբ պատմում էր իր ու Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները։
Շրջիկ խմբերի կազմավորումը, կեղծ անձնագրերի առկայությունը, բազմակի քվեարկությունները, ընտրողների ուռճացված ցուցակները, մեկ տան վրա հարյուրավոր մարդկանց գրանցումները հնարավոր չէին լինի առանց ոստիկանության։ Հնարավոր չէր լինի առանց այս ամենի այդքան տոկոս «խփել»։
Հաշվի առնելով մի շարք հանգ՝ամանքներ՝ կարող ենք նշել, որ տնտեսաքաղաքական համակարգը կենտրոնացնելուն զուգընթաց կենտրոնացում է տեղի ունեցել նաև ընտրակեղծիքների համակարգում։ Բաղրամյան 26–ը մեկ պատուհանի սկզբունքով որոշել է «օրինականացնել» ընտրակեղծիքները՝ այդ գործը հիմնականում վստահելով ոստիկանությանն ու անձամբ Վլադիմիր Գասպարյանին։
Դա է պատճառը, որ «տերտեր»–ոստիկանապետի դերը բարձրացել է, ու նա տոկոս «խփելուց» բացի՝ նաև սադրիչ գործողություններ է կազմակերպում քաղաքական դաշտում։
Շատերն են տեսել ապրիլի 9–ի այն կադրերը, որտեղ հստակ երևում են ոստիկանության հետ բախումներ հրահրող սադրիչները։ Ճիշտ է, այդ ամենը ոստիկանության «ստուկաչի» վերածված «անկախ» լրատվամիջոցները փորձեցին բարդել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի վրա, բայց դա էժանագին քայլ էր։
Պետք չէ խաբվել Աստծո անունը հաճախ տվող ու Րաֆֆի Հովհաննիսյանի համար «քահանայություն» անող Վովայի բառապաշարից ու հրեշտակ ձևանալու ձգտումներից։ Ի դեմս նրա՝ մենք գործ ունենք ընտրությունների ժամանակ պետական ոստիկանական մեքենան աշխատացնող զորավարի և տոկոս «խփող» կամակատարի հետ։
Շատ լավ հասկանալով, որ հանրային հենարան երբեք չի ունեցել, չունի և չի ունենալու՝ Սերժ Սարգսյանը որոշել է հենվել ոստիկանության վրա ու «պռախոդ» տալ Վլադիմիր Գասպարյանին։ Վերջինս էլ հիմա ոգևորվել է ու իրեն «կռուտոյ» տղայի տեղ դրել։ Թե ինչով կավարտվի այս ամենը, դժվար չէ կռահել։ Վովայից հազար անգամ ավելի «կռուտոյ» ու սարի պես տղաներ կային, որ վերջում, պատկերավոր ասած, դարձան «ռագատկայի քար»։
Հետաքրքիր է, թե որտե՞ղ կհայտնվի Րաֆֆիից «զորավար», իսկ Վազգեն Սարգսյանից՝ «ֆիքստուլ» մականունները ստացած Վովա Գասպարյանը Սերժ Սարգսյանի հեռացումից հետո։ Թույլ տանք մեզ կանխատեսել, որ այդ ժամանակ հազիվ թե նրան փրկի «հաչան շունը չի կծում» արտահայտությունը։
Ո՞րն է ոստիկանապետի նոր դերակատարումը

Ի դեպ, ի՞նչ նորություն կա Վանո Սիրադեղյանից։
Կարեն Հակոբջանյան