Լրահոս

26.04.2013 22:30


«Նրա մարմնի որոշ հատվածները»՝ ցուցահանդես

«Նրա մարմնի որոշ հատվածները»՝ ցուցահանդես

Ապրիլի 27-ի ժամը 19:30-ին Նաիրիտ գործարանի նախկին վարչական շենքում (Բագրատունյաց 69),  տեղի կունենենա «Նրա մարմնի որոշ հատվածները» վերնագրով ցուցահանդես:

Թատերական և խորեոգրաֆիկ զգացողություն կա դերասանուհի Գայանե Բալյանի նկարներում: Նա օգտագործում է MS Paint ծրագիրը, որի միջոցով թողնում է համարձակ, գունագեղ, պարզ կերտվածքայինհետքեր, որոնք առաջարկում են առօրյա իրավիճակների և զգացմունքների այլընտրանքային տարածք:

Թատրոնի և նկարչության փոխադարձ հարաբերությունները հասկանալու, վերապրելու ընթացքն իրենբացահայտում է մեկ միջավայրից դեպի մյուսը մարմնի տեղափոխությամբ: Վիրտուալ միջավայրում մարմինըպլաստիկության նոր ունակություններ է ձեռք բերում եւ պատկեր-ացված մարմնի որոշ մասեր բացահայտումեն պատկերը որպես միջնորդ և հաղորդակցող:

Դիտարկելով պլաստիկությունը որպես մարմնի վիճակ՝ մարմինը ստանում է ձեւ, պահում է ձեւ՝ տեղի տալովեւ դեմ գնալով ազդեցություններին, ձգտելով պահպանել կամ ձգտելով գերազանցել իր իսկհնարավորությունները:

Կապկպված ձեռքերն ու ոտքերն ընդդեմ դանակների, մկրատի և տարրատեսակ սուր գործիքների՝ շեշտում ենմարմնի խոցելիությունն ու դրա պաշտպանության կարիքը:

Մարմնի պլաստիկությունն այս դեպքում հնարավորություն է՝ հարաբերվել մարմնի հանդեպ հուզական եւֆիզիկական «ոտնձգությունների» հետ, այն կարող է ենթադրել նաեւ մարմնի պաշտպանությանայլընտրանքային ուղի:

Մշակութային իրադարձությունները, պատմական հանգամանքները, սոցիալականացումն ու այլ սոցիալականցուցիչներ ազդում և փոփոխում են կնոջ մարմնի պլաստիկությունը եւ հանգեցնում են փոփոխության ևհարմարվելու ունակության՝ դարձնելով նրա մարմինը ճկուն և ենթակա հանգամանքներին:

Այս խորագրի վերջին նյութերը