Լրահոս

26.04.2013 13:05


Ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայությունը արգելանք չի դնում սփյուռքահայ գործարարի ընկերությունից թալանված տարածքների վրա

Ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայությունը արգելանք չի դնում սփյուռքահայ գործարարի ընկերությունից թալանված տարածքների վրա

Մաշտոցի 33/ա շենքից թալանված տարածքները շարունակում են մնալ ճակատագրի քմահաճույքին: Թեև դեռևս ապրիլի 2-ից ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում, ՀՔԾ-ն ևս մինչ օրս արգելանք չի դրել այն տարածքների վրա, որոնք «Վ.Մ.Գ գրուպ» ՓԲԸ տնօրեն Վլադիսլավ Մանգասարյանն է գրավադրել բանկում: Սա անկախ այն հանգամանքից, որ ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանը Վլադիսլավ Մանգասարյանին առաջադրած մեղադրանքում հստակ հիմնավորել էր, որ սփյուռքահայ գործարարի հիմնադրած ընկերության տարածքները Վլադիսլավ Մանգասարյանը կեղծպարտավորությունների հիման վրա է գրավադրել բանկում:

Իսկ քանի որ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող, սփյուռքահայ ներդրողի միջոցներով կառուցված 33/1 շենքի այդ հսկայական տարածքների վրա մինչ օրս արգելանք չի դրվել, դրանք հերթով անցնում են բանկի տիրապետմանը, ինչը էլ ավելի կդժվարացնի հետագայում բնակարանների վերադարձման գործը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում կանխամտածվածսնանկության հատկանիշներ ստեղծելու դեպքի առթիվ 2011թ. հարուցված քրեական գործի շրջանակներում որպեսմեղադրյալ ներգրավված «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն Վլադիսլավ Մանգասարյանին առաջադրված մեղադրանքում շատ կոնկրետ նշված է հետևյալը.

<>:
Ներկայումս կալանավորված Վլադիսլավ Մանգասարյանը «Արին կապիտալ» ընկերությունից ապօրինաբարանհատույց ձեռք բերած Մաշտոցի 33ա հասցեի 1708 քմ մակերեսով շինությունը, ինչպես հայտնի  է գրավադրել է«Հայբիզնեսբանկ»-ում: Տարածքները գումարային արժեքը կազմում է ավելի քան 1 մլն 700 հազար դոլար: Իսկ մի քանի ամիս առաջ պարզ դարձավ, որ «Հայբիզնեսբանկն» օժանդակում է վաճառել սփյուռքահայ գործարարիընկերությունից թալանված տարածքները: Նախ՝ բանկը «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի փաստացի սեփականատերՎլադիսլավ Մանգասարյանի կողմից յուրացված ևւ տարբեր անձանց անվամբ գրանցված Մաշտոցի 33ա,Մաշտոցի 33/1 հասցեների գույքերի դիմաց է վարկ տրամադրում: Այնուհետ իր կայքում տեղադրված գովազդով(http://www.armbusinessbank.am/am /event/read/url:ansharj-guyq) «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին օժանդակում է՝ Մաշտոցի33/1 հասցեի տարածքների վաճառքի հարցում` ընդ որում`սահմանելով շուկայականից ցածր գներ: Առնվազնզարմանալի է, որ վերոնշյալ բանկը գործ ունի մի անձի՝ Վլադիսլավ Մանգասարյանի հետ, որը 2009 թվականին նախսնանկ է ճանաչվել, այնուհետ գլխավորել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմված տվյալ տարվա անբարեխիղճպարտապան ֆիզիկական անձանց սև ցուցակը (http://www.panorama.am/am/society/2009/02/13/kb/www.regnum.ru/news/polit/1515007.htm/?sw):

 Նշենք, որ Մանգասարյանն այդ գույքը 2010թ. օգոստոսի 10-ին նախ ձևակերպել է իր գործընկեր Սևակ Արզարունուանունով, այնուհետև 2010 թվականի դեկտեմբերի 10-ին այն անվանափոխել է կեղծ գնորդ Ռոբերտ Հարությունյանիանվամբ: Մանգասարյանը վերջինիցս այդ գույքը տնօրինելու լիազորագիր է վերցրել իր եղբայր ՌուբենՄանգասարյանի անվամբ և 2011 թվականի հուլիսի 11-ին Մաշտոցի 33ա շինությունը գրավադրվել է«Հայբիզնեսբանկում»՝ «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին վարկի տրամադրման դիմաց:

Դեռ 2012 թվականի մայիսին, երբ Խուդյանի փաստաբանները դիմել են այդ տարածքները արգելանքի տակվերցնելու համար, մերժվել են այն պատճառաբանությամբ, թե դատավարության մասնակիցներ չեն և իրենցմիջնորդությունը ենթակա չէ քննարկման:

Բայց միաժամանակ քննիչն այդ ժամանակ դեռ պարզած չի եղել, որ այդ տարածքները կեղծ փոխառություններիհիման վրա են գրավադրվել բանկում:

Սակայն հիմա էլ, նոր քննիչները ՀՔԾ-ում  թեև շարունակում են գործի քննությունը և տեղյակ են կեղծ փոխառությամբ գրավադրված տարածքների մասին, կրկին արգելանք չեն դնում տարածքների վրա և դրանք մնացելեն ճակատագրի քմահաճույքին: Տուժած գնորդներից մեկը, Դավիթ Հարությունյանն, օրինակ, արդեն պարզել է, որ որիր բնակարանը, որը գտնվում է այդ գրավադրված տարածքների մեջ, արդեն անցել է բանկի տիրապետմանը:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը