Տեղի է ունեցել հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը
2012թ. հոկտեմբերի 3-ին ստորագրվել և ՀՀ Նախագահի 2012թ. դեկտեմբերի 14-ի ՆՀ-304-Ն հրամանագրով ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրությունը։ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի վերակազմակերպման հետ կապված նախատեսվում է հայկական կողմին փոխանցել որոշ հողատարածքներ և անշարժ գույք:
Վերոնշյալ հողատարածքներն ու անշարժ գույքը հայկական կողմին հանձնելու նպատակով ս.թ. ապրիլի 24-ից 26-ը Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստ, որի հայկական մասի կազմը հաստատվել է ՀՀ Նախագահի` 2013թ. ապրիլի 16-ի ՆՀ-68-Ա հրամանագրով: Հայաստանի Հանրապետություն այցելած ռուսաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի` ներառյալ ռազմաօդային բաղադրիչի օպտիմիզացմանը և արդիականացմանը վերաբերող հարցեր:
Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստն անցավ աշխատանքային և ընկերական մթնոլորտում, որի ընթացում ստորագրվեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012թ. հոկտեմբերի 3-ի Արձանագրությամբ նախատեսված հողատարածքների և անշարժ գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստի արձանագրությունը: