Լրահոս

26.04.2013 14:56


Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

Ապրիլի 25-ին՝ ժամը 23։20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Շիրակի մարզային վարչությունների և Գյումրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու  կասկածանքով, Գյումրիի Մայակովսկի փողոցի թիվ 27 տան մոտից՝ «Աուդի» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1982թ. ծնված Էդուարդ Փ.-ին և նրա  ուղևորներ՝ 1982թ. ծնված Արթուր Ա.-ին, 1982թ. ծնված, նախկինում դատապարտված  Կոլյա Ղ.-ին, 1992թ. ծնված Հովհաննես Ղ.-ին և 1982թ. ծնված Արտյոմ Գ.-ին: 

Ավտոմեքենայի զննությամբ՝ առջևի նստելատեղերի մեջտեղում հայտնաբերվել և առգրավվել է պլաստմասսե սնամեջ հարմարանք և փայլաթիթեղով փաթեթավորված 0,7 գ  կանեփանման չորացված զանգված: 
Էդուարդ Փ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն մարիխուանա թմրամիջոց է, պատրաստել է անձամբ ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը