Վարդան Օսկանյան. «Պետք է ու կարող ենք կասեցնել արտագաղթը» (տեսանյութ)
ԲՀԿ ներկայացուցիչները հանդիպեցին «Քանաքեռ ՀԷԿ, Բանավան» թաղամասի բնակիչների հետ: Արդյունաբերական այս թաղամասում տասնամյակներ առաջ որևէ մեկը չէր խոսի ոչ աշխատանքի բացակայության, ոչ էլ արտագաղթի մասին: Հարակից գործարանների մասին հիմա միայն հիշողություններն են մնացել: «Քանաքեռ ՀԷԿ, Բանավան» թաղամասի բնակիչները հենց այս մտահոգությունները ներկայացրեցին ԲՀԿ անդամներին: «Պետք է ու կարող ենք կասեցնել արտագաղթը»,–նշեց Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը՝ դրանում կարևորելով քաղաքային իշխանության դերակատարումը: «Կենցաղային խնդիրները նաև անտարբերության արդյունք են, ինչը տասնամյակներով զգացել են թե՛ քանաքեռցիները, թե՛ այլ թաղամասերի բնակիչները: Իսկ ամենավատն այն է, որ մեր քաղաքացիների բարեկեցությանն ուղղված քայլեր չեն արվում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ ներկայացուցիչներն առաջարկում են մայրաքաղաքի կառավարման նոր մոտեցում, երբ երևանցին իրեն իսկապես կզգա իր տանը, երբ մասնակիցը կդառնա սեփական քաղաքի կառավարմանը՝ լինելով գործընկեր քաղաքային իշխանության համար: «Անգամ այսպիսի բյուջեի պայմաններում է հնարավոր լուծված տեսնել բազմաթիվ չլուծված խնդիրներ, քանի որ մեր քաղաքացիների ցանկությունները համեստ են»,- ասաց Վարդան Օսկանյանը: Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու դեպքում ԲՀԿ ներկայացուցիչները պատրաստվում են սահմանել քաղաքապետի մոտ ընդունելության օրեր: «Իսկ քաղաքապետը պարզապես պարտավոր է այս կարգի հանդիպումներ ունենալ ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ` մշտապես»,–ասաց Վարդան Օսկանյանը` ավելացնելով, որ հենց այս կարգի հանդիպումներն են ժամանակին վեր հանում խնդիրները:
Վարդան Օսկանյան. «Պետք է ու կարող ենք կասեցնել արտագաղթը» (տեսանյութ)
ԲՀԿ ներկայացուցիչները հանդիպեցին «Քանաքեռ ՀԷԿ, Բանավան» թաղամասի բնակիչների հետ: Արդյունաբերական այս թաղամասում տասնամյակներ առաջ որևէ մեկը չէր խոսի ոչ աշխատանքի բացակայության, ոչ էլ արտագաղթի մասին: Հարակից գործարանների մասին հիմա միայն հիշողություններն են մնացել: «Քանաքեռ ՀԷԿ, Բանավան» թաղամասի բնակիչները հենց այս մտահոգությունները ներկայացրեցին ԲՀԿ անդամներին: «Պետք է ու կարող ենք կասեցնել արտագաղթը»,–նշեց Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը՝ դրանում կարևորելով քաղաքային իշխանության դերակատարումը:
«Կենցաղային խնդիրները նաև անտարբերության արդյունք են, ինչը տասնամյակներով զգացել են թե՛ քանաքեռցիները, թե՛ այլ թաղամասերի բնակիչները: Իսկ ամենավատն այն է, որ մեր քաղաքացիների բարեկեցությանն ուղղված քայլեր չեն արվում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ ներկայացուցիչներն առաջարկում են մայրաքաղաքի կառավարման նոր մոտեցում, երբ երևանցին իրեն իսկապես կզգա իր տանը, երբ մասնակիցը կդառնա սեփական քաղաքի կառավարմանը՝ լինելով գործընկեր քաղաքային իշխանության համար:
«Անգամ այսպիսի բյուջեի պայմաններում է հնարավոր լուծված տեսնել բազմաթիվ չլուծված խնդիրներ, քանի որ մեր քաղաքացիների ցանկությունները համեստ են»,- ասաց Վարդան Օսկանյանը:
Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու դեպքում ԲՀԿ ներկայացուցիչները պատրաստվում են սահմանել քաղաքապետի մոտ ընդունելության օրեր: «Իսկ քաղաքապետը պարզապես պարտավոր է այս կարգի հանդիպումներ ունենալ ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ` մշտապես»,–ասաց Վարդան Օսկանյանը` ավելացնելով, որ հենց այս կարգի հանդիպումներն են ժամանակին վեր հանում խնդիրները: