ՀԱԿ-ն առաջարկում է քաղաքապետարանի որոշումների վերահսկման մեխանիզմներ
Ապրիլի 27-ին «Էկոլուր» ակումբում Հայ ազգային կոնգրեսի ավագանու թեկնածուների հետ տեղի է ունենալու քննարկում քաղաքապետարանի գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության և որոշումների կայացմանը հանրության մասնակցության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ՝ էկոլոգիական հիմնախնդիրների, պատմամշակութային ժառանգության պահպանության, ճարտարապետական խեղումների թեմայով:
Երևանին առնչվող հարցերի վերաբերյալ բացարձակ թափանցիկության ապահովումն ու հանրային վերահսկողության գործուն մեխանիզմների մշակումը
Կմասնակցեն Հայ ազգային կոնգրեսի՝ ավագանու ցուցակում ընդգրկված՝
Գայանե Ղազարյանը
Արմեն Օհանյանը
Արամազդ Ղալամքարյանը
Եվա Թովմասյանը
Բոլոր երևանցիները հրավիրվում են քննարկելու և մշակելու այն մեխանիզմները, որոնք հանրությանը հնարավորություն կտան վերահսկել քաղաքապետարանի կողմից ընդունվող բոլոր որոշումները դեռևս դրանց նախնական փուլում:
Երևանի ավագանու անդամի իրավունքները թույլ են տալիս ծանոթանալու քաղաքային իշխանության կողմից ընդունվող որոշումներին, հայեցակարգերին, քաղաքային բյուջեից ծախսվող գումարներին և առհասարակ Երևանին վերաբերող բոլոր գործընթացներին:
Ավագանու անդամներն իրավունք ունեն նաև իրազեկել հանրությանը նշված գործողությունների մասին, ինչը հնարավորություն կընձեռի բոլոր տեսակի բացասական գործընթացները կանխարգելել վաղ փուլում, այլ ոչ թե պայքարել դրանց հետևանքների դեմ, ինչպես տեղի է ունենում այսօր:
Բացի այդ՝ գործող օրենսդրության համաձայն՝ հանրությունը հանրային շահերի պաշտպանության հայցով դատարան դիմելու իրավունք չունի, սակայն հանրության խմբերի առաջարկությամբ նման հայցով դատարան կարող են դիմել ավագանու անդամները: Օրենքի համաձայն՝ ավագանու անդամների մեկ հինգերորդը, ինչպես նաև յուրաքանչյուր խմբակցություն կարող են դիմել վարչական դատարան` ավագանու և քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցով:
Ուստի մեր կողմից առաջարկում ենք քաղաքապետարանի որոշումների վերահսկման հետևյալ մեխանիզմները, որոնց հիմքով կարող է ընթանալ գալիք քննարկումը.
Քաղաքացիական ակտիվիստների խմբի ձևավորում, որին ավագանու անդամի կողմից կփոխանցվի հանրության սեփականություն հանդիսացող ցանկացած տեղեկատվություն՝ խուսափելու համար պաշտոնական հարցում կատարելու և կցկտուր տեղեկատվություն ստանալու այսօրվա անարդյունավետ և ոչ թափանցիկ պրակտիկայից:
Քաղաքացիական նախաձեռնությունների և ՀԿ-ների հետ մշտական կապի հաստատում և տեղեկատվության փոխանակում:
Քննարկումից զատ առանձին կներկայացնենք նաև Երևանի հանրային կանաչ տարածքների վերաբերյալ քաղաքականության, պատմամշակութային հուշարձանների պաշտպանության, ճարտարապետական տեսքի վերականգնման վերաբերյալ մեր կոնկրետ ծրագրային անելիքները:
ՀԱԿ-ն առաջարկում է քաղաքապետարանի որոշումների վերահսկման մեխանիզմներ
Ապրիլի 27-ին «Էկոլուր» ակումբում Հայ ազգային կոնգրեսի ավագանու թեկնածուների հետ տեղի է ունենալու քննարկում քաղաքապետարանի գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության և որոշումների կայացմանը հանրության մասնակցության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ՝ էկոլոգիական հիմնախնդիրների, պատմամշակութային ժառանգության պահպանության, ճարտարապետական խեղումների թեմայով:
Երևանին առնչվող հարցերի վերաբերյալ բացարձակ թափանցիկության ապահովումն ու հանրային վերահսկողության գործուն մեխանիզմների մշակումը
Կմասնակցեն Հայ ազգային կոնգրեսի՝ ավագանու ցուցակում ընդգրկված՝
Գայանե Ղազարյանը
Արմեն Օհանյանը
Արամազդ Ղալամքարյանը
Եվա Թովմասյանը
Բոլոր երևանցիները հրավիրվում են քննարկելու և մշակելու այն մեխանիզմները, որոնք հանրությանը հնարավորություն կտան վերահսկել քաղաքապետարանի կողմից ընդունվող բոլոր որոշումները դեռևս դրանց նախնական փուլում:
Երևանի ավագանու անդամի իրավունքները թույլ են տալիս ծանոթանալու քաղաքային իշխանության կողմից ընդունվող որոշումներին, հայեցակարգերին, քաղաքային բյուջեից ծախսվող գումարներին և առհասարակ Երևանին վերաբերող բոլոր գործընթացներին:
Ավագանու անդամներն իրավունք ունեն նաև իրազեկել հանրությանը նշված գործողությունների մասին, ինչը հնարավորություն կընձեռի բոլոր տեսակի բացասական գործընթացները կանխարգելել վաղ փուլում, այլ ոչ թե պայքարել դրանց հետևանքների դեմ, ինչպես տեղի է ունենում այսօր:
Բացի այդ՝ գործող օրենսդրության համաձայն՝ հանրությունը հանրային շահերի պաշտպանության հայցով դատարան դիմելու իրավունք չունի, սակայն հանրության խմբերի առաջարկությամբ նման հայցով դատարան կարող են դիմել ավագանու անդամները: Օրենքի համաձայն՝ ավագանու անդամների մեկ հինգերորդը, ինչպես նաև յուրաքանչյուր խմբակցություն կարող են դիմել վարչական դատարան` ավագանու և քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցով:
Ուստի մեր կողմից առաջարկում ենք քաղաքապետարանի որոշումների վերահսկման հետևյալ մեխանիզմները, որոնց հիմքով կարող է ընթանալ գալիք քննարկումը.
Քննարկումից զատ առանձին կներկայացնենք նաև Երևանի հանրային կանաչ տարածքների վերաբերյալ քաղաքականության, պատմամշակութային հուշարձանների պաշտպանության, ճարտարապետական տեսքի վերականգնման վերաբերյալ մեր կոնկրետ ծրագրային անելիքները:
Հայ ազգային կոնգրես կուսակցություն