ՀԱԿ մամլո խոսնակ. «Իշխանությունը ստիպված կլինի գնալ արտահերթ ընտրությունների»
Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք համոզմունք չունեն, թե հաջորդ ընտրությունները՝ հերթական, թե արտահերթ, կանցնեն առանց ընտրախախտումների.
-Ընտրություններն անարդար են լինելու, երբ էլ նրանք լինեն։
Այդուհանդերձ, ՀԱԿ-ն ընտրել է պայքարի սահմանադրական ճանապարհը։ Արդյոք պայքարն անիմաստ չի՞ դառնում, եթե համոզված են, որ, միևնույն է, ընտրությունները կեղծվելու են, և ՀԱԿ-ն իր նպատակին չի հասնելու։ Այդ հարցին ի պատասխան՝ Ա. Մուսինյանն ասել է.
-Թվերը չէ, որ ուժեղացնում են իշխանությանը։ Իշխանության ներսի հարաբերությունները, հասարակություն-իշխանություն հարաբերություններում ստեղծված իրավիճակը բերում են նրան, որ իշխանությունը ցանկացած նման կեղծված ընտրությունից հետո թուլանում է, և իշխանության ռեսուրսները, ինչպիսի բռնապետություն էլ նա լինի, անսպառ չեն։
-Այսինքն՝ նշանակո՞ւմ է, որ հաջորդ ընտրություններին էլ ՀԱԿ-ը չի հաղթելու, այլ պարզապես միայն իշխանությունն է թուլանալու,- հարցրել են լրագրողները։
-Ես այդպիսի բան չասացի։ Եթե մեկ հատ թուլացաք, մյուսը կարող է արդեն չդիմանաք, չէ՞։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա Ա. Մուսինյանը նշել է, որ իրենց քաղաքական պայքարը, ամբողջ այս մեկ տարվա «համակարգված ճնշումն իշխանությունների նկատմամբ» և նաև իշխանությունների ձախողումները հանգեցնելու են նրան, որ «իշխանությունն ուղղակի հնարավորություն չունենա այլևս կառավարել երկրում և ստիպված լինի գնալ ընտրությունների»։

7or.am
Տես նաև...